Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհետևողականության գինը. Հայաստանը՝ աշխարհաքաղաքական լուսանցքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արտաքին քաղաքականության մեջ «հավասարակշռության սկզբունք» հռչակելով՝ Նիկոլ Փաշինյանը, չհասցնելով հիանալ Թրամփի հետ համատեղ լուսանկարներով, ուղևորվեց հակադիր ճամբար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին։ Այնտեղ նա անմիջապես փորձեց անդամակցել կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ, ըստ Փաշինյանի, «հավասարակշռության սկզբունքն» այն է, երբ նա փորձում է ամեն ինչ միաժամանակ անել, սակայն արդյունքում շփոթեցնում է գործընկերներին իր անհետևողականությամբ։ Ուզում է «և՛ մերոնց, և՛ ձերոնց», բայց ստացվում է՝ ոչ մեկին։

Կանխատեսելի էր, որ Փաշինյանը, որ նոր էր երկարաժամկետ վարձակալության հանձնել հայկական հողերը ԱՄՆ-ին՝ Չինաստանի գլխավոր մրցակցին, չինացիներից ստացավ ընդամենը բազմաթիվ քաղաքավարի ժպիտներ, ոչինչ չնշանակող «գերհրաշալի-ստրատեգիական-գործընկեր» կարգավիճակ, իսկ կոնկրետ, շոշափելի «արդյունքն» այն էր, որ ստացավ անդամակցելու արգելափակում՝ Չինաստանի պրոքսիի՝ Պակիստանի կողմից։ Նույն Պակիստանի, որի հետ ՀՀ-ն նոր-նոր էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Սա հերթական դրվագն է, ինչը ցույց է տալիս, որ նման՝ «հավասարակշռության սկզբունք» որդեգրածի հետ բարեհաճ կլինեն միայն հռետորաբանության և ձևական ժեստերի մակարդակով։ Այսպիսով, ՇՀԿ այցը վերածվեց դիվանագիտական ձախողման և հերթական նվաստացման՝ չնայած մեդիայում դրական ներկայացմանը։

Այդուհանդերձ, գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու Ալիևի հետ, որը նույնպես եկել էր ՇՀԿ անդամակցություն խնդրելու։ Մինչ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում էին հայոց այբուբենի հուշարձանը, իսկ ԵԱՀԿ-ն փակում էր Մինսկի խումբը (և նրա հետ մահանում էր վերջին հույսը՝ կապված հայ ռազմագերիների և արցախցի փախստականների հարցերի լուծման հետ), Փաշինյանը, դատելով լուսանկարներից, ուրախ ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի առաջնորդի ընկերակցությամբ։

Ալիևին, ինչպես և Փաշինյանին, գագաթաժողովում ոչինչ չհաջողվեց. նրա անդամակցության հայտը նույնպես արգելափակվեց։ Սակայն նա հնարավորություն ունեցավ պարծենալ «Զանգեզուրի միջանցքի» բացվող հեռանկարներով։ Ընդ որում, նրա ելույթում Հայաստանը ընդհանրապես չհիշատակվեց։ Լսելով Ալիևին՝ կարելի էր եզրակացնել, որ միջանցքով անցնող տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Նույնիսկ Փաշինյանը անհարմար զգաց Ալիևի այդքան ուղիղ հռետորաբանությունից և շտապեց հակադարձել, թե Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալվում են ոչ այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում։ Բայց դա նորություն չէ՝ Բաքուն միշտ էլ այդ տրամաբանությունը կխեղաթյուրի՝ ըստ իր հարմարության։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Փաշինյանին ևս մեկ անգամ հաստատել, որ ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով անցումը կլինի անխոչընդոտ։ Դե ինչ, եթե Հայաստանը պատրաստվում է ազատ թողնել սահմանով անցնող ադրբեջանական մեքենաները, գուցե տրամաբանական է, որ Ալիևը իր նախագծում Հայաստանը չի հիշատակում։ Ինչո՞ւ հիշատակել, եթե հենց հայկական կողմն է հաստատում, որ այս հարցում կարելի է Հայաստանի հետ հաշվի չնստել։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը ՇՀԿ ավարտվեց նույն արդյունքով, ինչ նրա բոլոր այցերը՝ մի շարք ձևական քաղաքավարության ժեստեր Հայաստանի հասցեին, որոնք որևէ կոնկրետ օգուտ չեն տալիս, բայց վարչապետի մամուլի ծառայության կողմից արձանագրվում են որպես դիվանագիտական հաջողություններ։ Իսկ ցանկալի գործընկերների կողմից՝ որևէ լուրջ քայլի բացակայություն։ Ինչո՞ւ: Որովհետև գործընկերները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ շարժվել հակադիր ուղղություններով։ Բայց նման շարժումն անհնար է։ Հետևաբար, փաշինյանական «հավասարակշռության սկզբունքը» բացառում է Հայաստանի իրական մերձեցումը թե՛ Արևմուտքի, թե՛ նրա հակառակորդների հետ։

Եվ, կարծես, միակ գործընկերը, որի հետ հարաբերություններից Հայաստանը չի կարող խուսափել, Թուրքիան է։ Միգուցե հենց Թուրքիայի հետ բացառիկ հարաբերությունների համա՞ր է, որ Փաշինյանը ձախողում է արտաքին քաղաքականության բոլոր մնացած նախագծերը։

Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Մի թիվ, որը շատերը չնկատեցինՊայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըԿհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ»ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Ամենակարևոր ամսաթվերը՝ ընտրություններից հետոԵթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Ընդդիմությունը կհրաժարվի՞ մանդատներից. ընտրություններից հետո նոր պայքար է սկսվումԿարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ»Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար ՄելոյանՊետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Անժամանակ կյանքից հեռացել է լուսավոր երիտասարդ Տիգրանը Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին