Կյանքից հեռացել է Արտավազդ Խաչատուրյանը
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կյանքից հեռացել է կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Ցավով տեղեկացանք, որ հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (ԱՐՏՈ) Խաչատուրյանը։
Անհավատալի է, անիրական։ Արտոյի կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։
Արտոն դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար։
Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































