Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չեմ տեսել մի հայ, որը հայ եկեղեցուն դեմ լինի, չպետք է վախենանք մեր կարծիքն արտահայտել»․ Հայաստանի պատվո նախկին հյուպատոս

ՎԻԴԵՈ

«Այո, ճիշտ եք հասկանում։ Մտածում եմ, որ դա ինձ համար շատ կարևոր, հոգեհարազատ շարժում է։ Գիտեք՝ շարժումը կամավորական է։ Ես կամավոր իմ աջակցությունը, կամքը՝ թիմին միանալու հայտնել եմ, միացել եմ շարժմանը»,- դիտարկմանը՝ ներկա էիք «Մեր ձևով» շարժման շնորհանդեսին, կանգնած էիք շարժման անդամների շարքում և հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ Դուք էլ եք միացել շարժմանը, այսպես պատասխանեց Հայաստանի պատվո նախկին հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

 

Նա մանրամասնեց՝ հինգ աշխատանքային խումբ ունեն․ ներգրավված է խմբում, որը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, արտաքին հարաբերություներով, սփյուռքի հետ կապված հարցերով․ «Դուրս գալիս է շարժումը, միացել եմ և ամեն ինչ անելու եմ լիարժեք, որ իմ ներդրումն ունենամ՝ հօգուտ ՀՀ-ի, հայ ժողովրդի»։

Փաստմանը՝ վերջերս ազատվեցիք Եկատերինբուրգում ՀՀ-ի պատվո հյուպատոսի պաշտոնից եկեղեցուն պաշտպանելու համար և հարցին՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել հյուպատոսությունը Ձեր՝ պաշտոնից ազատվելուց հետո, Նարեկ Սպարտակյանը պատասխանեց․ «Իմ՝ պատվո հյուպատոսի կարգավիճակը սառեցվեց, որովհետև ՀՀ-ի կողմից նման նոտա էր եկել ՌԴ ԱԳՆ, որ սառեցնեն կարգավիճակը։ Մենք պատվո հյուպատոսի գրասենյակը ստեղծել էինք մեր ուժերով, յոթ տարի առաջ ծրագիր էի մշակել, և ամբողջովին մեր ուժերով էինք անում թե′ գրասենյակը, թե′ այդ ամենը կազմակերպելը։ Երբ սառեցվեց կարգավիճակը, գրասենյակը, պարզ է, փակեցինք, դրոշն իջեցրինք, զինանշանը հանեցինք, բայց մեր քաղաքացիներին տեղեկացրինք։ Սվերդլովսկի մարզի շրջանում ունենք 25 հազար հայ, Պերմսկում՝ 40-50 հազար և Չելյաբինսկի մարզում 40-50 հազար։ Այսօր փաստացի չունենք գրասենյակ, դրոշն իջեցրել ենք։

Գրասենյակը հեղինակավոր տեղ էր՝ հենց եկեղեցու կողքին։ Հայ քաղաքացիների համար էլ կարևոր էր տեղանքը, այն հայտնի էր, խորհրդանիշ էր դարձել։ Փակեցինք, այժմ տարածաշրջանում չկա Հայաստանի պատվո հյուպատոսության գրասենյակ։ ԱՊՀ երկրներն ունեն գլխավոր հյուպատոսություն, մենք չունենք։ Նախկինում՝ մինչև այդ գրասենյակն իմ կողմից ստեղծելը, քաղաքացիների ընդունելություն եղել է եկեղեցում՝ շրջիկ հյուպատոսներով, այդ ամենը՝ թե′ մշակութային և այլ առումներով եկեղեցու, համայնքի այլ կառույցներում երևի փորձեն անել, որ ժողովրդին կարողանան սպասարկել։ Բոլորը ցավով էին նայում գրասենյակի փակվելուն․ ում կարողացել եմ, անձանց ասել եմ, որ մինչև պատվո հյուպատոս լինելը՝ ակտիվ եմ եղել հայկական կյանքում, մեր եկեղեցու հետ միջոցառումներ ենք կազմակերպել։ Անկախ մանդատից, պարզ է, մի քիչ գործիքներն են այլ, բայց վստահ եմ՝ կգտնենք մեթոդներ օգնել տարածաշրջանի մեր հայրենակիցներին»։

Փաստմանը՝ վստահաբար Ձեր շրջապատում կան հյուպատոսներ, դիվանագետներ, որոնք Ձեր կարծիքին են եղել, պաշտպանել եկեղեցուն, բայց վախենում են բարձրաձայնել կամ մտածել են, որ չարժի բարձրաձայնել և հարցին՝ ունե՞ք նման մարդիկ Ձեր շրջապատում, Հայաստանի պատվո նախկին հյուպատոսը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ խնդիրը նույնիսկ վախի մեջ չէ։ Ազգային լուրջ խնդիր ունենք անտարբեր լինելու․ մենք ինչ- որ հարցի կողքով, նեղության մեջ ընկած հայի կողքով կարող ենք անցնել ու ձև անել, որ չենք նկատում։ Ուղղակի տալ մեզ կենցաղին, որ դե, կյանքը լավ է, բնակվում ենք։

Իմ տարածաշրջանում էլ բավականին կայացած գործարարներ կան, բայց Ռուսաստանում գործարարներն ինչքան կայանում են, այնքան մոտենում են ՀՀ-ին․ ուզում են գալ, ներդրում անել։ Հարցի մասին մտածում եմ՝ այո, բայց նաև այն կարծիքին եմ, որ դա ճիշտ չէ։ Մեր երկիրը ժողովրդավարական է, պետք է արտահայտվենք, մեր կարծիքն ունենանք, իսկ հայ եկեղեցին մեր հիմքն ու հարստությունն է, մեր տունն է։ Իմ գործընկերների մեջ, թե ընդհանրապես չեմ տեսել հայի, որ դեմ է հայ եկեղեցուն։

Ռուսական ԶԼՄ-ներն ինձ հարցնում էին Սամվել Կարապետյանի մասին։ Ասացի՝ անձամբ ճանաչում, հարգում եմ, ինքն ինձ համար մեծ հայի, գործարարի օրինակ է։ Ուրալյան շրջանում, ՌԴ-ում չեմ տեսել մի հայ, որը Սամվել Կարապետյան անձին չի հարգում, չի լսել, չի իմանում այդ մարդու արած մեծ գործերի մասին, ինչ մեծ ներդրումներ է անում Հայաստանում և դրսում հայկական կյանքի մեջ։

Ես կողմնակից եմ, որ կարևոր բանի նկատմամբ անտարբեր չլինենք։ Կարող ենք լինել կողմ, կարող ենք լինել մի քիչ կողմ, մի քիչ՝ ոչ, բայց ունենանք կարծիք և չվախենանք արտահայտել։ Ի՞նչ կա վախենալու, պետք է ասենք։ Գործընկերներս էլ, ով այդ կարծիքին է, դեռ չի արտահայտվել կամ մտածում է՝ երբ արտահայտվի։ Կարող է՝ մոտենաք, հարցը տաք, իրենք ճիշտ կպատասխանեն»։


ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք