Կյանքից անժամանակ հեռացել է Արեն Մարատի Մուսայելյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անասելի կսկիծով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի շրջանավարտ Արեն Մարատի Մուսայելյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։
Արեն Մուսայելյանը ծնվել է 2001 թ. փետրվարի 1-ին։
2005-2017 թթ. սովորել է Արճիսի միջնակարգ դպրոցում։ Եղել է ակտիվ, պարտաճանաչ, խելացի, ուշիմ աշակերտ։ Անչափ սիրված և հարգված է եղել ուսուցիչների ու ընկերների կողմից։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարան։ I կուրսը ավարտելուց հետո մեկնել է ծառայության հայոց բանակ, մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել։ Երկարատև վերականգնողական կուրսից հետո շարունակել է ուսումը, այն ավարտելուց հետո անցել աշխատանքի։
Արենը ընտանիքի սիրված զավակ էր, ջերմ հայրենասեր, սիրված ու հարգված բոլորի կողմից։
Արճիսի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվը խորը վշտակցություն է հայտնում Արենի ընտանիքին և հարազատներին։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Արեն Մարատի Մուսայելյանը
3
Արտահանման կաթված․ Հայաստանի տնտեսությունը չի դիմանա «Սպայկա»-ի արգելափակմանը
4
«Մոտակայքում փրկարար չի եղել, որ օգնության գար»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մա...
5
Ողբերգական դեպք, մոտոցիկլը բախվել է բենզալցակայանի հենասյանն ու բռնկվել, մոտոցիկլավարը տեղում մաhացե...