Երևանում աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբանների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ։ Համաժողովի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝
- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները,
- ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա։
Վայր՝ Երևան, Վարդանանց 15/4
Հեռախոս՝ 033-47-92-09
Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտ և մասնակցել ֆորումին։
Բոլոր լրատվամիջոցների առջև դռները բաց են։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



