«BMW»-ն կորցրել է կառավարումն ու գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում, վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բարիկավան թաղամասի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին և երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
ՆԳՆ փրկարար ծառայություն
Հետևեք մեզ՝ այստեղ




















































