Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է` հացադուլ է անում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է` հացադուլ է անում, հայտնել է Լուսինա Մինասյանը։
«Այսօր առավոտյան Բաքվից զանգել է կալանավոր Վիգեն Էուլջեքչյանը։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջը և Հայաստանի Առաջին տիկնոջը անհապաղ միջամտել: Նրա կյանքը վտանգված է»,–X-ի իր էջում գրել է Էուլջեքչյանի ընտանիքի հետ կապ ունեցող կինը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































