Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր ձևով» շարժումը կկարողանա արժանապատիվ կյանքի նոր փուլ սկսել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մեր ձևով» շարժման հաջողությունը մեծապես կախված է լինելու Սամվել Կարապետյանի կոնկրետ գործունեությունից՝ քաղաքական հողի վրա իրականացվող քայլերից ու հանրությանը հղվող ուղերձներից։ «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Կարծում եմ, որ «Մեր ձևով» շարժումը հիմնականում պայմանավորված է Սամվել Կարապետյանի անձով, և դրա հաջողությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե ինչպիսի գործունեություն կիրականացնի իրական հողի վրա և ինչ ուղերձ կհղի հանրությանը։ Ընդ որում, ես այն մարդկանցից եմ, ովքեր հենց առաջին օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտնվեց անազատության մեջ, ընդգծել եմ, որ սա կամայական, առանց իրավական լուրջ հիմնավորման քրեական հետապնդման դրսևորում է»,- ասել է Նորիկյանը։

Նրա խոսքով՝ շարժման հաջողության առանցքային գործոնը լինելու է այն, թե ինչպիսի ուղերձով և ինչ ուղղությամբ այն կներկայանա հանրությանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանում հանդիսավոր կերպով հայտարարվեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Շարժման նախաձեռնողը Սամվել Կարապետյանն է, իսկ համակարգողը՝ Նարեկ Կարապետյանը։ Վերջինս նշել է, որ շարժումը կամավորական բնույթ է կրում՝ որպես հարթակ, որը թույլ է տալիս մեծ ու բարի գործեր իրականացնել՝ առանց հասարակությանը բաժանելու։ Հետագայում դրա հիմքի վրա նախատեսվում է ձևավորել քաղաքական կուսակցություն, որի գաղափարական առաջնորդը կլինի հենց Սամվել Կարապետյանը։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն էլ «Փաստ»-ի հետ զրույցում նշել է․ «Ցանկացած առողջ շարժում, որը կարող է համատեղ ուժերով օգտակար լինել այս իշխանությանը հեռացնելուն, ես միայն ողջունում եմ»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ շարժման ծրագրերին ծանոթ չէ և այլ մանրամասներ չի կարող ասել։

Նշենք, որ «Մեր ձևով» շարժումը առաջիկայում հրապարակելու է իր ծրագրերը։ Սամվել Կարապետյանը, շարժման մեկնարկի առթիվ հղած ուղերձում, ընդգծել էր․

«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ Մեր ձևով»։

Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները