Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի անկախության օրվա հիշատակումը ևս մեկ ուղերձ է մեր ժողովրդին. Արշակ Կարապետյան

ԲԼՈԳ
Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է:

Այս տարի՝ 2025 թվականին, հայերը երկրորդ տարին է, ինչ նշում են Արցախի անկախության օրն առանց Արցախի, արցախցիներն՝ իրենց հայրենիքից հեռու։

1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։

1991 թվականի ապրիլից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում Արցախի հերոսական ժողովուրդը դիմակայեց ադրբեջանա-խորհրդային «Օղակ» օպերացիային, 1992-1993 թվականների ամենադժվարին ժամանակներում իրականացրած փայլուն ռազմական գործողությունների և հաղթանակների միջոցով, իսկ 1994 թվականի մայիսին հաստատագրված հաղթանակից հետո, որը կերտվեց հազարավոր հայրենակիցների արյան ու մահվան, անհավանական դժվարությունների ու փորձությունների գնով, Արցախը կանգնեց խաղաղ ու կայուն զարգացման ուղու վրա։

Սակայն, 5 տարի առաջ Ադրբեջանը կրկին լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, որը կանգնեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի անվտանգության ամբողջ գոտին։ Եվ արդեն երրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի
19-ին, Ադրբեջանը նորից հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ցավալիորեն, այս անգամ այն ավարտվեց ավելի քան 150 հազար արցախցիների տեղահանությամբ և իրենց հայրենի հողերից բռնի տեղահանմամբ։

Ադրբեջանը, որպես Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին ամպագոռգոռ հայտարարություններով (Հայաստանի ծախու իշխանությունների հետ համատեղ) մոլորեցնելով միջազգային հանրությանը, որդեգրեց հայկական հետքը Արցախից վերացնելու քաղաքականություն։

Արցախի բռնազավթման և լիակատար հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել այս պատմական օրը, քանի որ Արցախը ոչ թե անցյալ է, այլ մեր պատմական Հայրենիքը, որտեղ արցախահայությունն ապրել ու արարել է հազարամյակներ, արյամբ ու քրտինքով պաշտպանել է իր ինքնությունը, Հայրենիքի ավանդույթները:

Բռնությունն ի զօրու չէ ջնջել հիշողությունը և լռեցնել արդարության ձայնը։

Արցախի հարցը փակված չէ։

Արցախի անկախության օրվա հիշատակումը ևս մեկ ուղերձ է մեր ժողովրդին և մարդասիրական բարձր արժեքների համար պայքարող միջազգային հանրությանը՝ կոչ անելով արդյունավետ և գործուն ջանքեր գործադրել արդարության և ճշմարտության հաղթանակի, արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության, Արցախի բազմադարյա հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու բոլոր գերիների շուտափույթ ազատ արձակման, արցախցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի համար:

Սիրելի արցախցիներ, հայրենակիցներ, մաղթում եմ Ձեզ համբերություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, վստահ եղեք, որ կատարվածի մեղավորները հայտնի են անուն առ անուն, և վաղ թե ուշ նրանք կկանգնեն դատարանի առջև ու կկրեն իրենց արժանի պատիժը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
 
Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև