Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ էինք և ինչ դարձանք… Ինչի՞ մասին են երազում մեր համաքաղաքացիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկոյան ժամերին Երևանի կենտրոնական փողոցները բավական ակտիվ են։ Ամենուր լսվում են անցորդների աշխույժ զրույցները, նրանց ծիծաղը, փողոցով անցնող մեքենաների շարժիչների խլացուցիչ ձայնը, բարձր երաժշտություն և այլն։ Երեկոյան ժամը 20։00-ից քաղաքը կարծես կերպարանափոխվում է։ Նույնիսկ մարդիկ են «ուրիշ» դառնում։ Նրանց տեսքը, հագուկապը, խոսելու ձևը… ամեն ինչ փոխվում է։

Այս նյութը պատրաստող մեր թղթակիցներից մեկը պատմում է, որ տարիներ առաջ, երբ իր հայրը դեռ ողջ էր, մի օր նա պատահմամբ հայրիկի հետ հայտնվել էր երևանյան այդ աշխուժության կենտրոնում։ Մեր գործընկերը պատմում է. «Հայրս ապշած էր։ Զարմացած շուրջ բոլորն էր նայում և հարցնում՝ ովքե՞ր են բոլոր այս մարդիկ, նրանք Երևանո՞ւմ են ապրում… Խեղճ հայրս էլ իր երազանքն ուներ։ Ասում էր՝ ուզում եմ տեսնել 1988 թ. հայ հասարակությունը։ Նա վստահ էր, որ 1988 թ.-ին՝ Արցախի համար պայքարի սկզբնական շրջանում, մեր ժողովուրդն ուրիշ էր՝ միասնական, կամեցող, խիզախ, բարի, նպատակ ունեցող։ Հայրս շատ էր խոսում այն ժամանակվա մթնոլորտի մասին ու վերջում գրեթե միշտ նույն խոսքով միտքն ավարտում՝ ի՞նչ էինք ու ինչ դարձանք», - պատմում է մեր գործընկերը։

Իսկ ինչպիսի՞նն են մեր հայրենակիցների այսօրվա երազանքները։ Ի՞նչ ենք ու ինչ ենք ուզում դառնալ։ Շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ կարևոր այս հարցը պարզելու համար Երևանում ու մարզերում զրուցել ենք մի շարք քաղաքացիների հետ։

Երևանում բնակվող Դավիթը 17 տարեկան է։ Բավական բարձրահասակ երիտասարդ է՝ երկար մազերով ու կլորավուն դեմքով։ Սեպտեմբերի 1-ին նա կրկին դպրոց կգնա։ Ավարտական՝ 12-րդ դասարանի աշակերտ է։ Շատ շուտով, ընդամենը մի քանի ամիս անց, Դավիթը հայտնվելու է իր կյանքի ամենակարևոր հանգրվանում։ Ի՞նչ ապագա է սպասում երիտասարդին՝ նա դեռ չգիտի։ Դժվար երկընտրանքի առջև է և արդեն հիմա պետք է որոշում կայացնի՝ որտե՞ղ սովորի, ե՞րբ բուհ գնա, ի՞նչ մասնագետ դառնա և այլն։

- Վերջին տարիներին շատ եմ պարապել։ Սկզբում Հայոց լեզու և Հայոց Պատմություն, հետո նաև անգլերեն ու բարձրագույն մաթեմատիկա՝ արհեստական բանականության մատրիցաների հետ աշխատանքը լավ պատկերացնելու համար, - մեզ հետ զրույցում ասում է Դավիթը։

- Պատմություն և մաթեմատիկա… Ո՞րն է քո նախընտրությունը՝ հումանիտար ուղղությունը, թե՞ տեխնիկական։

- Հումանիտար, միանշանակ հումանիտար։ Քաղաքագետ եմ ուզում լինել, միջազգային հարաբերություններ ուսումնասիրել։ Բայց հենց քաղաքագետ և ոչ թե քաղաքական մեկնաբան։ Այսինքն, առաջնահերթությունս գիտական հետազոտություններն են լինելու, այլ ոչ թե տարբեր եթերներում ընթացիկ գործընթացների մեկնաբանությունը։ Նաև արևելագիտությամբ եմ հետաքրքրված։ Հատկապես արաբագիտությամբ։ Մերձավոր Արևելքը շատ հետաքրքիր տարածաշրջան է։ Սոցիոլոգ լինելու տարբերակն էլ եմ քննարկում։ Չգիտեմ, դեռ վերջնական որոշում չունեմ, բայց երևի թե ամեն դեպքում քաղաքագետ։ Իսկ մաթեմատիկան այլ նպատակով եմ պարապում։ Մյուս տարի, երբ դպրոցն ավարտեմ, 18 տարիս լրացած կլինի արդեն։ Բանակի հարց կա։ Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ապագան, բայց բանակում կուզեի արհեստական բանականության գործիքների գիտելիքս կիրառել։ Նման հնարավորություն կա, բայց որպեսզի ինձ ներգրավեն այդ գործի մեջ, պետք է քննություն հանձեմ և լավ արդյունքներ ցույց տամ։ Այդ քննությանն էլ եմ պատրաստվում։

- Այսինքն դու կանգնած ես կյանքի կարևոր խաչմերուկում՝ բանակ կամ բուհ։ Ի՞նչ ես մտածում անել։

- Մտածելու շատ բան չկա։ Բանակը կարևոր է երկրի համար, բուհը՝ քո անձնականի։ Անկեղծ ասած՝ այս հարցին փորձում եմ հնարավորինս պրագմատիկ մոտենալ։ Այս պահին ինձ համար կարևոր է, որպեսզի ընտրության հնարավորություն ունենամ։ Օրինակ, հիմա գնալ բանակ, թե՞ օրինակ մի քանի տարի անց։ Հայաստանում բուհ ընդունվելը տարկետում չի տալիս։ Պետք է ընդունվես աշխարհի լավագույն 50 բուհերից մեկը, որպեսզի տարկետում ստանաս։ Եվ ես հիմա ուսումնասիրում եմ այդ բուհերը, դրանցից մեկն ընդունվելու իմ հնարավորությունը։ Եվ կդիմեմ անպայման։ Արդեն որոշակի պատկերացումներ ունեմ։ Բայց նույնիսկ եթե ընդունվեմ, դեռ վստահ չեմ, թե կդիմեմ տարկետման համար։ Օրը կգա կմտածեմ։ Այս պահին ես դեռ միայն ուզում եմ ընտրության հնարավորություն ունենալ։

- Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Ինձ թվում է՝ այս հարցին բոլորը նույն բանը կպատասխանեն՝ որպեսզի մեր երկիրը ուժեղ լինի, Արցախը՝ կրկին հայկական, մեր պատմական հայրենիքը՝ ազատագրված։ Բայց նման երազանք ունենալու իրավունքն էլ է դեռ պետք վաստակել։ Դրա համար փորձում եմ ոչ թե երազել, այլ ծրագրեր կառուցել՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ։

- Բայց ի՞նչ երազելու իրավունք։ Երզե՞լն էլ է իրավունքով։ Երիտասարդ տղա ես, երազի էլի…

- Դե հա, երազում եմ, - ամոթխած ժպիտով պատասխանում է Դավիթը, - բայց դե փորձում եմ զգույշ լինել։ Տեսեք, երբ ուսումնասիրում էի, թե որոնք են աշխարհի լավագույն 50 բուհերը, մոտս հարց առաջացավ, թե իսկ ո՞ր տեղում են այդ սանդղակում հայկական համալսարանները։ Գիտե՞ք որ տեղում են։ Աշխարհի լավագույն 1000-ի մեջ հայկական ոչ մի բուհ չկա։ 1500-ի մեջ էլ։ Հիմա ես երազում եմ, որ 1000-ի մեջ հայկական համալսարան լինի։ Սա ավելի իրատեսական երազանք է։

Երբ նույն հարցը տվեցինք Դավիթի հայրիկին՝ Լևոնին, թե ինչի մասին է երազում նա, շատ կարճ պատասխանեց.

- Երազում եմ՝ էս երեխեքը ավելի թեթև ապրեն։ Ոնց որ սաղ աշխարհի դարդը շալակած լինեն։ Մի օր չես տեսնի երաժշտություն միացնեն ու պարեն։ Եթե ականջակալ կա ականջներին, ուրեմն կա՛մ լուրեր ա լսում, կա՛մ ինչ որ քննարկում։ Լավը մենակ էն ա, որ անգլերենով կամ ռուսերենով է լսում։

Մեր մեկ այլ զրուցակիցը՝ տիկին Լյուսին, որը 50-ին մոտ կին է, իր բոլոր երազանքները կապում է զավակների անվտանգ ու բարեկեցիկ ապագայի հետ։

- Երեխաներս մեծանում են։ Կարելի է ասել՝ մեծացել են արդեն։ 22 և 24 տարեկան աղջիկներ են։ Մեծս շուտով կամուսնանա, փոքրը՝ դեռ չէ։ Ես ամեն անգամ եկեղեցի եմ գնում, մոմ վառում ու խնդրում Աստծուն հեռու պահի երեխեքիս փորձություններից ու տառապանքներից։ Ուզում եմ լավ կյանք ունենան, բարի մարդկանցով շրջապատված լինեն, հիվանդության երես չտեսնեն, խաղաղ երկրում իրենց երեխեքին մեծացնեն, բավարված լինեն, լավ գործ ունենան… էլ ի՞նչ ասեմ՝ թող Աստված միշտ պահապան լինի։

- Տիկին Լյուսի, համոզված ենք՝ Ձեր աղոթքներն անարձագանք չեն մնա։ Հասկանալի է, որ մայրն իր զավակների բարօրությունն է ցանկանում։ Իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչ կուզեիք։ Ի՞նչ եք երազում հենց Ձեզ համար։

- Ինչ որ ասացի՝ համարեք հենց իմ երազանքն է։ Ինձ համար։ Ու դա ամենակարևորն է։ Բայց ես նաև մեր երկրի համար եմ միշտ աղոթում։ Որ խաղաղություն լինի, երեխաները չզոհվեն։ Աշխարհից ուրիշ բան չեմ ուզում, այսքանը։ Փառք Աստծո, առողջ եմ, աշխատանք ունեմ, որն ի դեպ հաճույքով եմ անում (կաթնամթերք արտադրող գործարաններից մեկի գլխավոր տեխնոլոգն է), ընտանիքս՝ ամուսինս, ծնողներս բոլորը լավ են, սիրով ենք, հարգանքով։ Անհատապես ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է՝ երանելի, - ժպտում է տիկին Լյուսին, - ուզում եմ, որ մեր ժողովրդի մոտ էլ այդպես լինի։

Տիկին Լյուսիի երազանքներին ճիշտ հակադիր երազանքներ ունի նրանից մոտ 10 տարի ավելի երիտասարդ մեկ այլ կին՝ Ժաննա Սահակյանը։ Վերջինս իրեն դժբախտ է համարում. երեք տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում երեխա է կորցրել։ Ասում է՝ միայն մեկ երազանք ունեմ՝ այն չարաբաստիկ օրը երբեք չլիներ…

- Վեց ամիս առաջ մեր երրորդ զավակն է ծնվել։ Կրկին տղա է։ Մտածում էինք՝ Վարդանիս անունը դնենք, բայց հետո չարեցինք։ Թող ամեն մեկն իր կյանքով ապրի։ Եվ իր անունը կրի։ Թող խաղաղություն լինի, մարդիկ էլ այս կյանքից ճիշտ ժամանակին հեռանան՝ խոր ծերության մեջ։

Մեր քաղաքացիների երազանքների մասին զրույցները վկայում են, որ նրանց բացարձակ մեծամասնությունը խոսում է խաղաղության մասին։ «Երկրին խաղաղություն լինի», - մանտրայի պես կրկնում են շատերն ու հեռանում։ Մարդիկ չեն ցանկանում խոսել իրենց անձնական ցանկությունների, իրենց վերաբերող երազանքների մասին։ Եվ սա ուշադրության արժանի հանգամանք է։

Հոգեբանները տարբեր պատճառներ են բերում, թե ինչու է այդպես։ Ասում են՝ երազանքները հաճախ անձնական բնույթի են ու մարդիկ պարզապես չեն ցանկանում քննարկել դա օտարների հետ։ Ոմանք էլ ամաչում են խոսել իրենց երազանքներից՝ վախենալով, որ դրանց պարզությունը կարող է հուսախաբ անել հարց տվողներին, կամ ծաղրի առարկա դառնալ։ Կարևոր են նաև մշակութային, հասարակական գործոնների ազդեցությունը, մարդկանց սոցիալական ու նաև հոգեբանական ծանր վիճակը։ Արդյունքում տեսնում ենք, որ միջին տարիքի քաղաքացիները, զբաղված մարդու տեսք ընդունելով, հիմնականում փորձում են րոպե առաջ ազատվել իրենց մոտեցած լրագրողներից։ Ընդ որում, նրանք ավելի պատրաստակամ են խոսել հասարակական նշանակություն ունեցող այս կամ այն թեմաներից, նույնիսկ իրենց գործերից, բայց երբ հարցը հասնում է երազանքներին ու ցանկություններին, շատ կարճ են կապում և ավարտում զրույցը։

Երիտասարդների ու տարեցների շրջանում պատկերն այլ է։ Նրանք ավելի տրամադրված են զրույցի։ Երևանի «Ազատության» հրապարակում մենք մոտեցանք մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին նստած մի խումբ երիտասարդների՝ 20-24 տարեկան տղաների և աղջիկների։

- Երեխեք, իսկ գիտե՞ք՝ ում արձանն է։

- Սպենդիարյանի, - մի քանի հոգի զուգահեռ ու շատ արագ պատասխանեցին մեզ։

- Իսկ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Սպենդիարյանի գերեզմանը, - ժպիտով հարցրեցինք մենք։

Պատասխան չկար, փորձում էին հիշել ու իրար էին հարցնում՝ չգիտե՞ս, աղջի… Ծիծաղով ասացինք, որ գերեզմանը գտնվում է իրենց նստած տեղից մոտ 50 մետր այն կողմ՝ նույն հրապարակի հենց սկզբնամասում։

- Վաաայ, - ծիծաղով արձագանքեցին երիտասարդները։ - Լու՞րջ։

- Այո, շատ լուրջ։ Այ հեն ա։ Նա է գերեզմանը։ Իսկ ի՞նչ երազանք ունեք, երեխք։

- Երազա՞նք։ Հաստատ չէի ուզի կոմպոզիտոր դառնալ, - ասաց աղջիկներից մեկը։

Իսկ կողքի տղան անմիջապես կատակեց.

- Իսկ կուզեի՞ր գերեզմանդ «Ազատության» հրապարակում լիներ։

Բոլորը միասին սկսեցին բարձր ծիծաղել։

- Իսկ եթե մի քիչ ավելի լավ մտածեք, ի՞նչ կուզեիք, որ լինի։ Ի՞նչ երազանք ունեք։

- Համալսարանն ավարտել ու լավ աշխատանք գտնել, - սկսեց մտմտալով խոսել կատակող տղան։ Ընկերներով իրար հետ լինենք միշտ, սիրուն տներ կառուցենք մեզ համար, ճամփորդենք…

Կողքի իր ընկերները հավելում են՝ լավ ավտո, շատ փող, խաղաղություն…

- Ներեցեք, բայց կարծես ընդամենը լավ բաներ եք թվարկում։ Իսկ ես իսկական երազանքի մասին եմ հարցնում։

- Իսկական երազա՞նք, - կրկին պատասխանեց տղան, - Երևի, որ հասկացված լինեմ, գնահատված։ Ուզում եմ կյանքս իսկապես իմաստավորված լինի։ Որ ինչ-որ կարևոր բանի ծառայի կյանքս։ Հենց այնպես չանցնի էլի, գնա։ Մի բան ավելացնեմ այս աշխարհում… Այո, դա է երազանքս։ Իսկական երազանքս։

Իսկ ահա տարեցները, որպես կանոն, խոսում են ընդհանրական բաների մասին։ Նրանք երազում են, որպեսզի երկիրը զարգանա։ Որպեսզի եկող սերունդն ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի պատմությանը, ազգի մեծերին, ժողովրդին։ Երազում են, որպեսզի մարդիկ ավելի հոգատար լինեն միմյանց հանդեպ, հանդուրժող։ Մեծամիտ չլինեն։ Եվ դե իհարկե՝ կրկին խաղաղություն։

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԻ՞նչ է առաջարկում Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար #ՀԻՄԱ. Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խախտումներ են եղել. նշված դեղերը ենթակա չեն օգտագործմանՄեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան56-ամյա մաքրուհին գործընկերոջ թեյի մեջ քիմիական նյութեր է ավելացրել