Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ։
Փրկարարները ու պարեկները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 18,5-19 կմ հատվածներում, ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խոտածածկ տարածքում, որը տարածվել է միչև կիսաքանդ շինություններ։
Հրշեջ փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































