Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է: Ուղիղ 34 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների (այն ժամանակ ձևավորվող ներկայացուցչական իշխանության մարմինների) պատգամավորների մասնակցությամբ, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց համապատասխան որոշումներ, ինչպես ասվում է՝ արտահայտելով ժողովրդի միասնական կամքը:

Հարկ է ընդգծել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել այդ պահին գործող ինչպես ԽՍՀՄ օրենքների, այնպես էլ համընդունելի միջազգային նորմերի պահանջներին միանգամայն համապատասխան: Ամենից կարևորը՝ Արցախի հայությունը այդ կերպ, միջազգային նորմերին համապատասխան, իրացրեց ինքնորոշման իր անկապտելի իրավունքը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

Սակայն խնդիրը «պատմական էքսկուրսը» չէ: Այդուհանդերձ, արժե հակիրճ շարադրանքով հիշեցնել. դրան հաջորդեց ադրբեջանական կողմի արդեն ավելի համակարգված ագրեսիան, որը կարճ ժամանակ անց, ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, վերածվեց լայնածավալ պատերազմական գործողությունների:

Պատերազմը փոփոխական ընթացք ունեցավ. Շուշիի ազատագրմանը հաջորդեց Շահումյանի ու Մարտակերտի շրջանի զգալի մասի կորուստը: Ապա հաջողվեց վերակազմակերպել Արցախի ու պատերազմի կառավարումը, ձևավորել կանոնավոր բանակ, ինչին հետևեցին ռազմական հաջողությունները:

Ապա 1994-ի մայիսի 11-ից հաստատվեց հրադադար, որը, կարելի է ասել, շարունակվեց մինչև 2016, ապա՝ մինչև 2020 թվականները: Այդ ամբողջ ընթացքում և նույնիսկ պատերազմական գործողություններին զուգահեռ, 1994ից շարունակվել են բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում մինչև Փաշինյանի բերած աղետը: Առանցքային շեշտադրումը միշտ եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Ընդգծենք. վեճի առարկան չի եղել Հայաստանի կողմից Ադրբեջանին տարածքային պահանջներ ունենալը, ինչպես հիմա, խեղաթյուրելով խնդրի էությունը, ներկայացնում են, այդ թվում՝ որոշ իշխանական քարոզիչներ:

Վերջին տարիների աղետային իրադարձություններին թեպետ շատերն են լավատեղյակ, բայց, կարծում ենք, այստեղ էլ որոշ «թարմացումների» անհրաժեշտություն կա:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ին փողոցային շարժմամբ գալով իշխանության, մեծ հաշվով փակուղի մղեց բանակցային գործընթացը: Նա արեց անպատասխանատու, նաև հակասական հայտարարություններ, մասնավորապես, մե՛կ նշում էր, թե «զրոյական կետից» կամ իր կետից պետք է շարունակի բանակցությունները, մե՛կ ասում էր, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի հայությանը, քանի որ ինքը համապատասխան մանդատ չունի, ապա 2019-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այդ հայտարարությամբ նա միգուցե հրապարակում այն ժամանակ հավաքված արցախցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի մի որոշ մասի հույզերը գողացավ, բայց, մեծ հաշվով, վերջնական փակուղի մղեց բանակցային գործընթացը, այդպիսով լեգիտիմացրեց Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմատենչ նկրտումները՝ Արցախը զավթելու և Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու առումներով:

Հետագայում պետք է հայտնի դառնար, որ Փաշինյանը 2019-ին մերժել է համանախագահների կարգավորման առաջարկը: Հետագայում պետք է նա ինքը հայտարարեր, թե չի կամեցել դադարեցնել պատերազմը, որպեսզի իրեն դավաճան չասեն: Հետագայում շատ բաներ պիտի հայտնի դառնային ու, վստահ ենք, էլի բաներ կպարզվեն:

Փաստն այն է, որ 2020-ի սեպտեմբերին մեկնարկած պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որով Արցախը կորցնում էր ժամանակին ազատագրված բոլոր տարածքները, կորցնում էր Շուշին, Հադրութը և մնում էր մի «Լաչինի միջանցքի» հույսին:

Ու դա միայն «սկիզբն» էր: Նույն Նիկոլ Փաշինյանը, որն Արցախի անունից հանդես գալու իրավունք չուներ, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու ԵՄ «քավորությամբ», Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Այդպիսով, նա ոչ միայն թշնամու քմահաճույքին հանձնեց Արցախի ու արցախահայության ճակատագիրը, այլև գործնականում իմաստազրկեց 2020-ի նոյեմբերի 10-ից այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը:

Արցախի ուրացմանը հաջորդեց Ադրբեջանի կողմից հայության բացարձակ շրջափակումը՝ 9 ամիս շարունակ: Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին սկսվեց շրջափակված Արցախի վրա թշնամական հարձակումը, ի լրումն, Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի դեպքում Հայաստանը որևէ միջամտություն չի ունենալու, «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Պարզ ասած՝ Հայաստանը կանգնած նայելու է, թե ինչպես են մի քանի կիլոմետր այն կողմ կոտորելու Արցախի հայությանը:

Պարզից էլ պարզ էր, որ մեն-մենակ թողնված ու բզկտված Արցախը չէր կարող դիմակայել տասնապատիկ, եթե ոչ ավելի մեծ գերազանցություն ունեցող թշնամուն: Ու 1-2 օր տևած մարտերից հետո ընդունվեց ծանրագույն որոշում՝ փրկել բնակչությանը համատարած ու անխուսափելի կոտորածից: Հաշված օրերի ընթացքում Արցախը բռնի հայաթափվեց:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ կատարված աղետի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է, հայտարարում է, թե Արցախյան շարժման էջը փակված է, որ Արցախի մասին խոսելը կնշանակի պատերազմ հրահրել և նման բաներ: Ո՛չ, Արցախի խնդիրը ոչ մի կերպ փակված չէ, որքան էլ որ դա կցանկանային Ալիևը, Էրդողանը, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Արցախի խնդիրը փակված չէ, քանի դեռ կան ավելի քան հարյուր հազար մեր արցախցի հայրենակիցները, քանի դեռ կա ԼՂՀ ինստիտուցիոնալ հիշողությունը, քանի դեռ կան բռնի հայրենազրկված մարդիկ, իրենց զավակներն ու թոռները, որոնք հիշում են հայրենի բնօրրանն ու ցանկանում են այնտեղ վերադառնալ: Որպես հայրենատեր վերադառնալ, ոչ որպես թշնամու ենթակա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները