Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կոչ են անում ՄԱԿ-ին կանխել Իրանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին, Սերգեյ Լավրովը և Վան Ին նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով կազմակերպության Անվտանգության խորհրդին կանխել ԵՄ եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ ակտիվացնելու պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը և վերահաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», – ասվում է նամակում:
Նախարարները նաև կոչ են արել ԵՄ եռյակին հրաժարվել իրանական կողմի նկատմամբ «ապակառուցողական մոտեցումից»։
Անցյալ շաբաթ ԵՄ եռյակ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ հայտարարեցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցները 30 օրվա ընթացքում վերականգնելու մեխանիզմի գործարկման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































