Փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող վարույթի շրջանակներում ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ին հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։ Թեև ԲԴԽ-ն նշում էր, որ բերման ենթարկված կամ ձերբակալված դատավորներ չեն եղել, սակայն դատարանում մեր աղբյուրները վստահեցնում են՝ խուզարկություններից հետո դատավորների փաստացի արգելանքի տակ գտնվելը, այսինքն՝ տեղաշարժի սահմանափակումը, ինչը ևս արգելանք է համարվում, քանզի արգելանք միայն ձերբակալվածի դատավարական կարգավիճակը չի ենթադրում։ Իրականացված գործողություններից հետո, նաեւ որոշ անձինք ներկայացվել են նախաքննական մարմնին։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։ Մենք հայտնել էինք, որ ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































