Վաշինգտոնյան փաստաթղթում կա մեկ անարգել ճանապարհ, որը Ադրբեջանը Նախիջևանին կապողն է. Դավիթ Խաժակյան
ԲԼՈԳՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը անդրադարձել է երեկ Հանրային հեռուտաընկերության բանավեճի իմ հարցադրումներից մեկին, որով անուղղակի ՀԻՄՆԱՎՈՐԵԼ է, որ իշխանությունները Վաշինգտոնում միջանցք են տվել Ադրբեջանին։
Թագուհի Ղազարյանը մեջբերում է Հայաստան-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը, որտեղ ասվում է, որ երկու երկրները փոխադարձ տրամադրում են անարգել տարանցում արտահանողներին։ Վաշինգտոնյան փաստաթղթում կա ՄԵԿ անարգել ճանապարհ, որը Ադրբեջանը Նախիջևանին կապողն է։ ԱՅՍԻՆՔՆ, Հայաստանը գրավոր պարտավորվել է տրամադրել այդ ճանապարհը, սակայն Ադրբեջանը չի պարտավորվել տրամադրել անարգել ճանապարհ, օրինակ՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի երթուղով։
Որևէ պետություն մյուսից անարգել ճանապարհ ինչպե՞ս կարող է պահանջել։ Որքա՞ն է հնարավոր խեղաթյուրել իրականությունը, որպեսզի երկու երկրների փոխադարձ արգելքների մեղմումը կամ ընդհանրապես վերացումը համեմատել հայաստանյան իշխանությունների՝ Ադրբեջանին տրված միջանցքի հետ։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



