Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զանգեզուրի միջանցք»՝ մեծ աշխարհաքաղաքական թակարդ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն ««Զանգեզուրի ծուղակը» փակվում է» վերնագրով հոդվածում գրում է, որ թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ: Նրա խոսքով, այդ գծի գործարկումը կբարձրացնի արտադրությունն ու արտահանումը Արևել յան և Հարավ-արևել յան Անատոլիայի շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կբարձրացնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը: Ընդհանուր առմամբ, սա ճիշտ է, սակայն կա մի «բայց»: iarex.ru-ի դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը: «Խնդիրն այն է, որ կաբինետային քաղաքագետների նախորդ գրվածքները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ թյուրքական աշխարհի միավորման գործում գերազանցել են այդ նախագծի գործնական իրականացման հնարավորությունները: Տեսականորեն Էրդողանը ճիշտ է՝ «Զանգեզուրի միջանցքը» բնութագրելով որպես «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեղափոխության մաս և դրա բացումը անվանելով «ռազմավարական» իրադարձություն»», - նշել է Տարասովը:

Սակայն գործնականում ամեն ինչ շատ ավելի բարդ է ստացվում. Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների՝ Վաշինգտոնում կայացած գագաթաժողովից հետո ընդունված հուշագիրը ուրվագծում է միջանցքի կարգավիճակը և ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ Իրանի սահմաններից հյուսիս, և որը արագորեն փոխում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը «շատ լայն աշխարհագրությամբ», նշել է քաղաքագետը: Այսպիսով, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Զանգեզուրի միջանցքը» անվանել է... «ամերիկա-սիոնիստական ծրագիր» Իրանի և Ռուսաստանի «ցամաքային շրջափակում» սահմանելու համար։ «Իհարկե, սա իրավիճակի բացառապես իրանական տեսակետն է։ Միջանցքը ռազմական գոտի չէ, այլ առայժմ միայն լոգիստիկ կենտրոն՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։ Մոսկվան համեստորեն և աննկատելիորեն ցույց է տալիս իր մասնակցությունը այդ նախագծին, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ճեղքում է իրականացնում դեպի Անդրկովկաս։ Եվ նաև թուրքերը լիովին գոհ չեն իրադարձությունների այս ընթացքից քրդական խնդրի պատճառով, որը հեշտությամբ կցվում է այդ միջանցքին։ Հիմնական ռիսկը Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի լարվածության միաձուլումն է։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ «Զանգեզուրի միջանցքը» անվանում են «մեծ աշխարհաքաղաքական թակարդ», որի մեջ Արևմուտքը տարել է տարածաշրջանի երկրները։ Խոսքը «Պանբրիտանական նախագիծ» կամ «Արևելահնդկական նախագիծ-2» անվամբ գլոբալ նախագծի մասին է, այն է՝ Եվրոպայից Չինաստան երթուղու ստեղծում, որը կանցնի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի վերահսկողությունից դուրս։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա այդ համատեքստում ընկալվում է միայն որպես պան-թուրանական նախագծի անբաժանելի մաս, և դառնում է այս ի հայտ եկող աշխարհաքաղաքական օրինաչափության հիմնական տարրը», - ամփոփել է Տարասովը։

«Փաստի» կողմից.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Ստանիսլավ Տարասովը մահացել է։

Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»