Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը. Արմեն Հովասափյան

ԲԼՈԳ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդհանրապես քաղաքականության մեջ լինելու պրակտիկան քաղաքական գործիչներին դարձնում է առավել հասուն ու հաշվենկատ, նրանց կողմից տիրաժավորված կոնտենտը պետք է տարբերվի, ասելիքը լինի կապակցված ու խորքային։ Սակայն միշտ չէ, որ քաղաքականության մեջ տևական ժամանակ եղածներն ունենում են այդ շնորհքը և հաճախ ուղղակի դառնում են նույն քաղաքականության համար պատուհաս։

Ասվածի դասական ներկայացուցիչ է Արամ Զավենիչը, ով իր ասած ցնդաբանությունների ձեռքը կրակն է ընկնում միայն նրա համար, որ սազն առած Նիկոլի արարքներ է գովաբանում ու ամեն ինչ անում՝ նրա կեղտերը մաքրելու համար։

Զավենիչը վերջերս հայտարարել էր, թե իբր «օգոստոսի 8-ի փաստաթուղթը բացառիկ հնարավորություն է տեխնոլոգիական և տնտեսական առաջընթացի համար, իսկ դրանից ճիշտ օգտվելը կուժեղացնի մեր դիմակայունակությունը և, ընդհանրապես, կբացառի պատերազմի հնարավորությունը»․ համաձայնեք, ասվածը ոչ միայն մերկապարանոց է հնչում, այլ նաև բացահայտ ցուցիչ է նրա քաղաքական դիրքավորման։ Ակնհայտ է, որ այստեղ ոչ թե առարկայական վերլուծություն կա, այլ հերթական փորձը՝ սիմվոլիկորեն արդարացնելու և փաթեթավորելու Նիկոլի ձեռամբ արված հերթական վտանգավոր զիջումը։

Ես չեմ լսել, որ նա որևէ գնահատական կամ հոդաբաշխ միտք արտաբերի Նիկոլի հակապետական և հակահայկական յոթնամյա գործունեության մասին։ Լռություն այն ամենի շուրջ, ինչի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախի վերջին պատառը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան գաղթականներ, իսկ երկրի անվտանգային համակարգը փլուզվեց։ Այդ լռությունը ինքնին խոսում է շատ ավելին, քան նրա բարձրաձայնած «տեխնոլոգիական առաջընթացի» մասին դատարկ խոսքերը։

Ասեմ ավելին, այսօր Զավենիչի հռետորաբանությունը ոչ մի բանով չի տարբերվում Նիկոլի քարոզչամեքենայի ստանդարտ բառապաշարից․ «պատմական հնարավորություն», «տնտեսական առաջընթաց», «խաղաղության դարաշրջան»։ Սա ոչ թե ինքնուրույն դիրքորոշում է, այլ իշխանական թելադրվածության ավտոմատ կրկնություն։

Ըստ էության՝ առանց երկմտանքի նա ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը։ Այս գիծը հուշում է ոչ թե պետականամետ մտածողություն, այլ նեղ կուսակցական ու անձնական շահ, որտեղ իշխանությանը «սպասարկելը» դիտվում է որպես գոյության և քաղաքական դերակատարության միակ միջոց։

Այս պարագայում պարզ է դառնում՝ Արամ Սարգսյանի ցանկացած «վերլուծություն» կամ «նախագծային տեսլական» իրականում ոչ թե ինքնուրույն քաղաքական դիրքորոշում է, այլ նիկոլական օրակարգի հերթական արտաբերման ձև։ Եվ որքան էլ նա փորձի դա ներկայացնել որպես «պատմական հնարավորություն», իրականում դա նրա սեփական քաղաքական անբովանդակության և իշխանական կցորդի դերի հաստատումն է։
 
 
 
Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում