Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտներ դասերը հեռավար են անելու
ԲԼՈԳՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու։
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոստոսի 22-ին հարցում եմ արել․ «Հանրակրթական դպրոցների շենքերի քանդման կամ նորոգման աշխատանքների պատճառով Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների աշալկերտները 2025թ․ սեպտեմբերի 1-ից դասեր են անելու այլ դպրոցների կամ՝ ոչ դպրոցների շենքերում, ո՞ր դպրոցների աշակերտները ինչ շենքերում են դասեր անցկացնելու»։
Մարզպետարանից պատասխանել են ․ «Բերդի թիվ 3 դպրոցը դասապրոցեսը կկազմակերպի Բերդի բազմագործառութային քոլեջում, Տավուշի միջնակարգ դպրոցը՝ համայնքային ենթակայության մանկապարտեզում և մշակույթի տանը, Նոյեմբերյանի հիմնական դպրոցը՝ Նոյեմբերյանի վարժարանի տարածքում, Բերդավանի միջնակարգ դպրոցը՝ հեռավար»:
Նոյեմբերյանի հիմնական դպրոցը Նոյեմբերյանի վարժարանում, վարժարանի աշակերտների հետ չի կարող մեկ հերթով դասեր անցկացնել, ուստի Նոյեմբերյանի հիմնական դպրոցը վարժարանում դասեր է անելու 2-րդ հերթով»,- հայտնում է լրագրողը։




















































