Իշխանության առաջին պլանի ակտորները` նախօրեին ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում․ Աբրահամյան
ԲԼՈԳԻշխանության առաջին պլանի ակտորները` նախօրեին ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանում կա՞ գեթ մեկ մարդ, ով հավատում է այս ակնհայտ ստախոսությանը: Ո´չ, չկա:
Ռեժիմի ակնկալիքն այն է, որ նույն տխմարությունը երկար կրկնելու դեպքում, հասարակության մի մասի մոտ նստվածք կթողնի ու դա էլ մի կերպ «կսղացնեն»:
Ներքաղաքական իրադարձություններից մինչև արտաքին քաղաքականություն, իշխանության և նրա արբանյակ ուժերի նպատակը կիսաճշմարտություններով, ստով ու կեղծիքով հասարակությանը «ֆռացնել» է` իշխանության երկարաձգելու ակնկալիքով»,-գրել է Աբրահամյանը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



