Օգոստոսի 28-ին և 29-ին գազ չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Գ․Էմինի, Սարալանջի, Թամանյան, Գ․Գասպարյան, Լ․Ազգալդյան և Ա․Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Ն․Զարյան, Տիգրանյան փողոցներով, Կոմիտասի անցուղիով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































