Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն օր տասն անց կես Էդուարդս աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր նույն ժամին իրեն եմ սպասում». Էդուարդ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Ջրականում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, բարի, կամեցող։ Կարող էր ձեռքում եղած վերջին իրն էլ բաժանել, տալ ուրիշներին, ինքն առանց դրա մնար։ Այդպիսի երեխա է եղել Էդուարդս։ Հետոյի մասին չի մտածել, այդ պահին, եթե այդպես է պետք եղել, ոգևորված արել է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Էդուարդի մայրիկը։

Էդուարդը ծնվել է Սիսիան քաղաքում։ Դեռ դպրոց չէր հաճախում, երբ ընտանիքը որոշում է տեղափոխվել և բնակություն հաստատել Երևանում։ Նա մայրաքաղաքում դպրոց է հաճախել, առաջին երեք դասարանը սովորել է Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, իսկ հետո սկսել է հաճախել թիվ 178 դպրոց։ Էդուարդն ուսանել է նաև երաժշտական դպրոցում. կլառնետի բաժինն է ավարտել։ Սովորել է նաև թիվ 27 ուսումնարանում՝ խոհարարի մասնագիտացմամբ։ Տիկին Ստելլան նշում է՝ հինգերորդ կարգի խոհարար էր որդին. «Շատ քիչ աշխատեց իր մասնագիտությամբ։ Ասաց՝ սիրելով ընդունվեցի այդ բաժին, սովորեցի, բայց դա իմը չէ»։

Մայրիկը հուշերով վերադառնում է որդու դպրոցական տարիներ։ «Ընդունակ աշակերտ էր, աշխույժ ու չարաճճի, անկարգ չի եղել, վտանգավոր բաներ չի արել, ուղղակի շատ ակտիվ էր։ Սիրում էր «Պատմություն» առարկան, այնքան ուշադիր էր լինում դասերին, որ կարող էր ուսուցչից հետո վերապատմել դասը և ստանալ իր բարձր գնահատականը։ Շատ էր կարդում տարբեր ազգերի պատմությունները, բնական է՝ առաջնայինը հայ ժողովրդի պատմությունն էր։ Սիրում էր ընթերցել Նժդեհի, Աղբյուր Սերոբի և մյուսների մասին պատմություններ։ Դա նաև մեզանից՝ իր ծնողներից էր փոխանցվել իրեն։ Իր հայրիկն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Երբ սկսվեց պատերազմը, առաջիններից էր, որ մեկնեց մարտի դաշտ։ Հայրիկը ծառայում էր Սիսիանի գնդում»։

Դպրոցն ավարտելուց հետո 1993 թվականին Էդուարդը զորակոչվել է բանակ, ծառայել է Սիսիանի զորամասում։ Էդուարդի ծառայությունն անցել է Ջրականի, Որոտանի, Վարանդայի, Քարվաճառի, Հորադիզի և այլ ուղղություններով։ Այդ ժամանակ պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։ Էդուարդը կամավորագրվել է նաև Ապրիլ յան պատերազմին։ «Այս պատերազմի ժամանակ ուղևորվեց դեպի Ջրական, ասաց՝ ես անգիր գիտեմ այդ տեղերը, մեր դիրքերն են եղել։ Ինչպես շատերը, տղաս ևս չէր պատկերացնում, որ այսպիսի պատերազմ է լինելու։ Կարծում էին, որ մարդը մարդու դեմ պետք է կռվի»։

44-օրյա պատերազմի մասին։ «Երբ պատերազմն սկսվեց, գալիս էր տուն, անընդհատ մտքերի մեջ էր, ասում էր՝ այսպես ո՞նց է լինելու։ Առաջին օրվանից խոսում էր մարտի դաշտ մեկնելու մասին։ Իրեն ասում էի՝ մի քիչ համբերիր, գուցե Ապրիլ յան պատերազմի պես կարճ տևի։ Անգամ ասում էի՝ ես էլ քո հետ գալու եմ»։ Մայրիկը մի զանգ է հիշում։ «Գիշերը պառկած էր, զանգ եկավ, պատասխանեց՝ գալու եմ, ապեր, չեմ խաբում։ Առավոտյան արթնացավ, իմ ձեռքով իր իրերը տեղավորեցի։ Համազգեստ ուներ, իմ ձեռքով տարա, ձևափոխեցի մի փոքր, որ հագնի ու միանգամից գնա մարտի դաշտ։ Երբեմն ինձ մեղադրում եմ, բայց ի՞նչ անեի, ես իմ տղային պատերազմ ճանապարհեցի։ Սեպտեմբերի 30-ին մեկնեց։ Ամեն առավոտ զանգահարում էր։ Ասում էր՝ զանգերով մեր տեղը որոշում են, բայց գիտեմ, որ սպասելու ես, դրա համար զանգում եմ, որ հանգիստ լինես։ Առավոտյան 5-6-ին զրուցում էինք, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է, դուք չզանգեք, սպասեք իմ զանգին»։

Էդուարդի վերջին զանգը հոկտեմբերի 6-ի առավոտյան էր։ «Հետո էլի իր զանգին էի սպասում, բայց զանգ չեկավ։ Սկսեցի անընդհատ իրեն զանգահարել, բայց ապարդյուն, որոշ ժամանակ հետո հասկացա, որ այդ ժամանակ արդեն զոհվել էր»։

Տղաների պատմությունների արդյունքում մայրիկը կարողացել է ի մի բերել այդ օրվա իրադարձությունները։ «Շրջափակման մեջ են հայտնվել։ Ջրականի զորամասում էին, երկրորդ հարկում։ Երբ իմացել են, որ իրենց վտանգ է սպառնում, բնական է՝ ես այնտեղ չեմ եղել ու այս ամենը ներկայացնում եմ տղաների պատմելով, բոլորին օգնել է, իջեցրել, մնացել են Էդուարդս և ևս երկու տղա։ Նա արդեն ոտքից և ուսից վիրավոր է եղել։ Տղաները կարողացել են ապահով դուրս գալ, շատերը եկան, որոշ բաներ պատմեցին այդ օրերի մասին։ Երբ մնում են երեքով, արդեն զգալով վտանգը՝ իջնում են զորամասի նկուղային հատված։ Շրջափակման մեջ են եղել, բնական է՝ թշնամու զորքերն ամեն տեղ ստուգում են, որ տեսնեն՝ մարդ կա՞, թե՞ ոչ։ Տղաս ասել է՝ ամեն ինչ պետք է անել գերի չընկնելու համար, առաջարկել է գործի դնել նռնակը, բայց մյուս երկու տղան չեն համաձայնել՝ գուցե մեզ մոտ չեն գալիս ստուգելու, ինչո՞ւ նման բան անենք։ Էդուարդս այդ տղաներին առաջարկել է հեռանալ, դուրս գալու ճանապարհ գտնել։ Իսկ ինքը, վիրավոր լինելով, հավանաբար հույս չի ունեցել, որ կկարողանա այդտեղից դուրս գալով երկար ճանապարհ անցնել՝ մինչև ապահով վայր հասնելը։ Այդ երկու տղան հեռացել են այլ դռնով, և երբ թշնամին նկուղի դուռը բացել է, Էդուարդս նռնակը պայթեցրել է։ Իր հետ եղած տղաները, մի քանի օր չարչարվելով, կարողացել են ապահով վայր հասնել։ Իրենք եկան մեր տուն, պատմեցին մանրամասները»։

Էդուարդը զոհվել է հոկտեմբերի 6-ին Ջրականում։ Տուն «վերադարձը» ամիսներ է տևել։ «2021 թվականի մարտի 16-ին նոր միայն մեզ ասացին, որ իրեն բերում են։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է։ Այդ ընթացքում իրեն բոլոր հնարավոր տարբերակներով փնտրել ենք, գրություններ էինք ուղարկում տարբեր տեղեր, բայց պատասխանը մեկն էր՝ անհետ կորել է»։

Տիկին Ստելլան երեք որդի ունի, նրանցից մեկն Էդուարդն է։ Եվ հիմա մեծ ընտանիքում մեկը մյուսին ուժ են տալիս կյանքը շարունակելու համար։ «Ամեն օր տասն անց կես աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր ես նույն ժամին սպասում եմ իրեն։ Նա ինձ համար կա։ Համարյա հինգ տարի է անցել, բայց կարծես հինգ օր առաջ է ամեն ինչ տեղի ունեցել։ Ծանր է շատ, բայց ես ինձ տրամադրում եմ, որ կյանքը շարունակվում է։ Էդուարդս աղջիկ ունի, ես պետք է նաև իր կողքին լինեմ։ Հայրիկի զոհվելուց որոշ ժամանակ հետո թոռնուհիս ընտանիք կազմեց, հիմա ես արդեն ծոռնիկ ունեմ։ Աղջիկս շատ էր ուզում որդի ունենալ, որ հայրիկի պատվին անվանակոչի, բայց աղջիկ ունեցավ։ Կարևորը առողջ բալիկ է և շարունակվում է մեր սերունդը։ Ես չեմ կարող հուսահատվել, չէ որ դրանով նաև իմ շրջապատի մարդկանց կյանքը կարող եմ դժոխքի վերածել։ Չեմ կարող նման բան թույլ տալ։ Ապրում ենք, ի՞նչ անենք, յուրաքանչյուրի վիշտն իր հետ է։ Դրսում ծիծաղում ենք, ներսում լաց լինում։ Մեռնելը հեշտ է, պետք է կարողանալ ապրել ու ապրեցնել»։

Հ. Գ. - Էդուարդ Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արին բերդի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»