Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդկային ողբերգության, քաղաքական փակուղու և միջազգային համակարգի անարդյունավետության խորհրդանիշներից ևս մեկը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազայի հակամարտությունը աննախադեպ լարվածության մակարդակի է հասել՝ Իսրայելի կողմից Պաղեստինի Գազա քաղաքի վրա հարձակման վերսկսմամբ և 60000 ռեզերվիստների զինվորագրմամբ։ Նման իրավիճակն արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության խորքային ճգնաժամը, այլև գլոբալ քաղաքականության բարդ հանգույցները։ Այս հակամարտության բարդությունը նաև այն է, որ պահանջում է հասկանալ ոչ միայն անմիջական մարտական գործողությունների տրամաբանությունը, այլև դրանց պատմական արմատները, ներգրավված կողմերի շարժառիթները, խաղաղության գործընթացների ձախողման պատճառները, ինչպես նաև հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի մասշտաբները։

Չնայած այն հանգամանքին, որ Գազայի հատվածը, որն աշխարհագրորեն շատ փոքր է, այդուամենայնիվ, քաղաքական ու խորհրդանշական առումով չափազանց ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերել՝ դառնալով պաղեստինյան-իսրայելական հակամարտության ամենաակտիվ և ցավալի կիզակետերից մեկը։ Գազայի հակամարտության արմատները պետք է որոնել պաղեստինյան հարցի պատմական ենթատեքստում՝ սկսած դեռևս 20-րդ դարի սկզբից, երբ Oսմանյան կայսրության փլուզումից և բրիտանական մանդատի հաստատումից հետո տարածաշրջանում ձևավորվեցին նոր քաղաքական ու աշխարհագրական սահմաններ։

1948 թվականին Իսրայելի պետականության հռչակումը, ապա և արաբա-իսրայել յան առաջին պատերազմը և դրա հետևանքով պաղեստինցի հարյուր հազարավոր փախստականների առաջացումը հիմնովին փոխեցին տարածաշրջանի դեմոգրաֆիական ու քաղաքական պատկերը՝ ստեղծելով երկարատև հակամարտության հիմքերը։ Գազայի հատվածը, որն ի սկզբանե հայտնվեց եգիպտական վերահսկողության տակ, 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում անցավ իսրայելական օկուպացիայի ներքո, իսկ 2005 թվականին Իսրայելի միակողմանի դուրսբերման արդյունքում փաստացի դարձավ պաղեստինյան ինքնակառավարման ենթակա, սակայն միաժամանակ ենթարկվեց խիստ շրջափակման։ Այս շրջափակումը, որի մեջ ներգրավված են ինչպես Իսրայելը, այնպես էլ Եգիպտոսը, դարձել է Գազայի բնակչության համար տնտեսական, սոցիալական ու հումանիտար ծանր հետևանքների պատճառ։

Հակամարտության վերջին և ամենաարյունալի փուլը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս» իսլամիստական խմբավորումը աննախադեպ հարձակմամբ ներխուժեց Իսրայելի հարավային շրջաններ՝ իրագործելով զանգվածային սպանություններ, վերցնելով պատանդներ և կատարելով այլ ահաբեկչական գործողություններ։ Այս հարձակումն իր ոչնչացնող մասշտաբներով ու դաժանությամբ ցնցեց ոչ միայն Իսրայելը, այլև միջազգային հանրությանը։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողությունների լայնածավալ փուլ սկսեց՝ նպատակ ունենալով ոչնչացնել «Համասի» ռազմական կարողությունները, ազատել պատանդներին և վերականգնել անվտանգությունն իր սահմաններին։

Սկսվեց Գազայի ամենախոշոր ռազմական օպերացիաներից մեկը, որի ընթացքում Իսրայելը լայնորեն գործի դրեց օդային հարվածները, հրետանային գրոհները, ինչպես նաև ցամաքային ներխուժում իրականացրեց Գազայի տարբեր հատվածներում։ Այս գործողություններն ուղեկցվեցին էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջրի և սննդի մատակարարման խիստ սահմանափակումներով, ինչը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի աննախադեպ խորացման։

Իսրայելի գործողությունները, որոնք ներառում են զանգվածային ռմբակոծություններ, տեղահանումներ և մարդասիրական ճգնաժամի խորացում, Թել Ավիվի կողմից ընկալվում են որպես ինքնապաշտպանության անհրաժեշտություն։ Մինչդեռ պաղեստինյան կողմը և միջազգային հանրության մի զգալի հատվածը դրանք որակում են որպես հանցագործություններ՝ ուղղված մարդկության դեմ՝ ներառյալ սովի և բռնի տեղահանմանը միտված հատուկ քաղաքականությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 40000 զոհերի, հազարավոր վիրավորների ու փախստականների։

Իսկ մյուս կողմից էլ՝ տեղի է ունեցել Գազայի ենթակառուցվածքների համակարգային ոչնչացում։ Գազայի 80%-ը փաստացի դարձել է անբնակելի, հիվանդանոցները, դպրոցները և ջրային համակարգերը թիրախավորվել են, ինչը պաղեստինյան կողմը և ՄԱԿ-ը որակում են որպես խստորեն դատապարտելի գործողություններ, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ դրանք անհրաժեշտ են «Համասի» թունելային ցանցի և զինյալների ոչնչացման համար, որոնք օգտագործում են քաղաքացիական օբյեկտները որպես քողարկում։ Իսրայելի բանակն արդեն հասել է քաղաքի արվարձաններին՝ նախապատրաստելով հերթական լայնածավալ ներխուժումը՝ ողջ Գազայի հատվածն իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Իսկ «Համասի» կողմից արված 60-օրյա հրադադարի առաջարկը, որը միջնորդվել էր Եգիպտոսի և Քաթարի կողմից և ներառում էր գերիների մի մասի ազատ արձակում, պատերազմի դադարեցում և Իսրայելի դուրսբերում Գազայից, մերժվում է իսրայելական կողմից, քանի որ Նեթանյահուն ընդգծում է «Համասի» լիակատար ոչնչացման անհրաժեշտությունը։

Գազայի հակամարտության այս փուլի առանձնահատկությունը նաև այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը և ծավալները էապես գերազանցեցին նախորդ տարիներին տեղի ունեցած բոլոր հակամարտությունները, իսկ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը ու բնակչությանը հասցված վնասը հասավ անասելի մակարդակի։

Իսրայելի ռազմավարությունը Գազայի հարցում հաճախ զուգորդվում է քաղաքական և ռազմական նպատակների խաչաձևմամբ։ Մի կողմից՝ Իսրայելը ձգտում է վերացնել «Համասի» ռազմական կառույցը, խաթարել նրա կառավարական և ենթակառուցվածքային հնարավորությունները՝ կանխելով ապագա հարձակումները իր տարածքի վրա, մյուս կողմից՝ Իսրայելը, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, օգտագործում է ռազմական ճնշումը որպես քաղաքական լծակ՝ պաղեստինյան ինքնավարության, ինչպես նաև տարածաշրջանային այլ խաղացողների վրա ազդեցություն գործադրելու և սեփական անվտանգության պահանջները միջազգային օրակարգում առաջնային դարձնելու համար։

Սրան զուգահեռ՝ Իսրայելի ներսում և միջազգային հանրության շրջանակներում ընթացող քննարկումները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների երկարաձգումը ոչ միայն չի լուծում հիմնական քաղաքական խնդիրները, այլև նոր դժգոհության ալիք է բարձրացնում։ Նախևառաջ ռազմական գործողությունների շարունակությունը դժգոհություն է հարուցում բազմաթիվ իսրայելցիների շրջանում, որոնք պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում և կառավարության հրաժարականն են պահանջում, ինչպես նաև խորացնում պաղեստինյան բնակչության շրջանում թշնամանքի և անվստահության մթնոլորտը, ինչը երկարաժամկետ առումով վտանգում է տարածաշրջանի կայունության հեռանկարները։

Հակամարտության մեկ այլ կարևոր չափում է տարածաշրջանային և միջազգային դերակատարների ներգրավվածությունը։ Գազայի իրադարձությունները մշտապես գտնվում են ոչ միայն Մերձավոր Արևելքի պետությունների, այլև համաշխարհային գերտերությունների ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ն, որն ավանդաբար հանդես է գալիս որպես Իսրայելի գլխավոր դաշնակից՝ քաղաքական, ռազմական և ֆինանսական աջակցությամբ, ստիպված է որոշակիորեն բալանսավորել իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով պաղեստինյան հարցի նկատմամբ միջազգային հանրության զգայունությունը։ Եվրոպական միությունը, ՄԱԿ-ը, արաբական պետությունները, Թուրքիան, Իրանը և այլ դերակատարներ տարբեր ձևաչափերով մասնակցում են հակամարտության կարգավորման քննարկումներին, սակայն համապարփակ և կայուն լուծում գտնելը շարունակում է մնալ անիրական։

Այս համատեքստում Իսրայելի գործողությունները հաճախ ընկալվում են որպես ուժի կիրառման գերակշռող քաղաքականություն, մինչդեռ պաղեստինյան կողմը շարունակաբար պնդում է ինքնորոշման, պետություն կառուցելու և շրջափակման վերացման իր իրավունքի վրա։ Նման իրավիճակում Գազայի հակամարտությունը շարունակում է մնալ մարդկային ողբերգության, քաղաքական փակուղու և միջազգային համակարգի անարդյունավետության խորհրդանիշերից մեկը՝ պահանջելով նոր մոտեցումներ, քաղաքական կամք և լայնամասշտաբ համագործակցություն՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության իրական հնարավորություններ ստեղծելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան