«Սպայկայում» այրվել են ջրի խողովակի մեկուսիչ շերտը՝ մոտ 60 գմ և 1 տոննայանոց պլաստմասսե տարրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 27-ին, ժամը 17։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են ջրի խողովակի մեկուսիչ շերտը՝ մոտ 60 գմ և 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա։
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































