Հրդեհ է բռնկվել «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում գտնվող «Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, սակայն 2-ը հետ են վերադարձել, քանի որ 2 մարտական հաշվարկով և «Սպայկա»-ի աշխատակիցներով հնարավոր է եղել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































