Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ժամանակին փրկել են ՀԷՑ-ը․ Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ժամանակին փրկել են ՀԷՑ-ը։ Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով նախկին նախագահի երեկվա հայտարարությունը։
«Ես ավելի վաղ ասել եմ, որ այդ ժամանակ «ՀԷՑ»-ը գնում էր դեպի սնանկացում և նրան ուղղակի փրկեցին։ Սամվել Կարապետյանը, լավ հասկանալով, թե ինչ բեռ է վերցնում իր վրա, այնուամենայնիվ, համաձայնեց՝ փրկել «ՀԷՑ»-ը։ «ՀԷՑ»-ի կործանումը աղետ կլիներ երկրի տնտեսության համար», - ընդգծել է Ղազինյանը՝ հավելելով, որ ընկերությունը փրկելու համար ներդրվել է 650-700 մլրդ։ «Ես ճիշտ եմ ասում։ Սամվել Կարապետյանը և երրորդ նախագահը փրկեցին «ՀԷՑ»-ը։ Վիճակը շատ վատ էր։ Ես նաև այն ժամանակ էի աշխատում ընկերությունում և տեղյակ եմ եղել ներքին իրավիճակից», - հայտնել է Ղազինյանը։




















































