Ռուսաստանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հանդիպել է Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ, նրանք քննարկել են ռազմական համագործակցության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի միջև հանդիպում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք արդիական հարցեր և դրանց իրականացման հեռանկարները։ Նրանք նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































