Դանիելյան. Հայաստանի իշխանությունները մտահոգված են Կարապետյանի քաղաքական ներուժով
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններին, եթե, իհարկե, չփորձի կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Երկրում քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները, որոնց թիվը հասել է աննախադեպ մակարդակի, պետք է դիտարկել այդ համատեքստում, rt.com-ին ասել է «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։
«Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նույնպես տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Նա հայտարարել է նոր քաղաքական ուժի ձևավորման սկիզբը և ունի զգալի ֆինանսական ռեսուրսներ, ինչը մտահոգիչ է գործող ռեժիմի համար», - ընդգծել է rt.com-ի զրուցակիցը։
Ինչպես հայտարարվել է օգոստոսի 13-ին, Հայաստանում ձերբակալված Կարապետյանի քաղաքական շարժումը կկոչվի «Իմ ձևով»։ Կազմակերպիչները հայտարարել են, որ շարժման նպատակներն են տնտեսության զարգացումը, բիզնեսի համար հնարավորությունների ստեղծումը և ընտանեկան ու ազգային արժեքների ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ հեղինակության վերականգնումը։
Հիշեցնենք նաև, որ Կարապետյանը քաղաքական ուժ ստեղծելու ծրագրերի մասին հայտարարել էր դեռևս հուլիսին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը




















































