Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Արտահերթ ընտրությունների թեման քննարկվում է իմպուլսիվ  ու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախված հնարավորություն։Ինչո՞ւ է այդպես. մի երկրում, որտեղ մեկ հոգին առանց որևէ դիմադրության կայացնում է իրեն հարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պետք է այս հարցում տատանվի կամ հաշվի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդեմ իր շահի։ Ամենայն հավանականությամբ՝ կա պատճառ։
 
Արդյոք որոշումը կայացվում է Երևանո՞ւմ
 
Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, և ամենակարևորը՝ Վաշինգտոնյան ստորագրումներից հետո ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ծագում է հարց՝ արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ։
 
Միանշանակ է, որ ՀՀ իշխանության նեղ խումբը կցանկանա արտահերթ ընտրություններ, և դրա համար նրանք ունենք փաստարկներ.
 
1.    Կա որոշակի հետփաստաթղթային ֆոն, «բերված խաղաղության լեգենդը», և այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։
2.    Իշխանությունը բանտերը լցրել է ակտիվ դեմքերով, կոպիտ ասած՝ ակտիվությունը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տևել, արդեն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», և դատավարությունները սկսում են աշխատել հօգուտ դատվողների։
3.    Նոր ձևավորվող պոտենցիալ ուժերը դեռևս ձևավորված չեն, և տրամաբանական կլիներ ընտրություններն անցկացնել առանց նրանց։
 
Թվում է, թե միայն այս երեք կետերը բավարար են, որպեսզի իշխանությունը գնա արտահերթի (թեև սա նույնպես չի երաշխավորում հաջողություն, սակայն հերթականով շատ ավելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարևոր բան նրան հետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։
 
Հայացք դրսից
 
Փորձենք հասկանալ Վաշինգտոնյան ստորագրության մյուս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, հատկապես՝ Թրամփի, ստորագրումից հետո արտահերթը կնշանակի «թռնել» պայմանավորվածություններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջևում մեկ տարի ունես՝ ինտենսիվ զբաղվիր ստորագրվածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անելու։

 Պատկերացրեք Թրամփի ռեակցիան, եթե մեծ շուքով, նոբելյան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը հայտարարի արտահերթ ընտրության մասին և մեծ հավականությամբ պաշտոնանկ արվի։ Հետևաբար, ամերիկյան կողմը կտրուկ դեմ է լինելու արտահերթին։

Ալիևը պարագայում գրեթե նույն վիճակն է, իհարկե՝ որոշ առանձնահատկություններով։ Իշխանության նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լավ աշխատող փաստարկները Ալիևի համար արդեն կորցնում են ակտուալությունը։ Այ սա է հենց իրավիճակի փոփոխության կարևոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպեսզի վերարտադրվեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիևն արդեն թղթի վրա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ հիմա նա շահագրգիռ է ոչ թե Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրվածի իրականացմամբ։

Մեկ տարին բավարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրա կյանքի կոչելու համար։

Նիկոլի հակափաստարկին՝ թե բա որ հերթական լինի, ես կարող է չընտրվեմ, լուռ պատասխանում են՝ դա արդեն քո պրոբլեմն է։ Ալիևն ու Թրամփը ստացել են թղթի վրա՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։

Եթե առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չեք ստանա ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։ Հիմա նրանք ուզում են ոչ թե ստորագրություն, այլ՝ ստորագրվածի ինտենսիվ իրականացում։ Սրանք լրիվ տարբեր բաներ են, և ուզում են այս մեկ տարում հրապարակված և չհրապարակված պայմանավորվածությունների իրականացում։Եվ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եվ իհարկե, այս բոլորին միասին ընդհանրապես չեն հետաքրքրում  Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկությունները։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը