Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անցյալը պետք է հիշել ոչ թե ատելության մեջ ապրելու, այլ ավելի լավ ապագա ստեղծելու և խաղաղության ջահը սերնդեսերունդ փոխանցելու համար. ՊՆ վարչության պետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ և չին ժողովուրդներն 80 տարի առաջ հերոսաբար կռվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում և տարան մեծ հաղթանակ ֆաշիզմի դեմ՝ այդպես փակելով մարդկության տարեգրության մութ էջերից մեկը։    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ելույթ ունենալով ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։ 

«Յուրաքանչյուր պետության պատմության մեջ կան իրադարձություններ, որոնք անջնջելի հետք են թողնում նրա ճակատագրի վրա։ Չին ժողովրդի համար նման իրադարձությունն, անշուշտ, հավերժ կմնա որպես հաղթանակ ագրեսորների դեմ Դիմադրության պատերազմում։ Չինական ճակատում ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմի իրադարձությունների ժամանակ ճապոնական միլիտարիզմի հիմնական զինված ուժերը պարտություն կրեցին, ինչը թույլ տվեց ոչ միայն փրկել պետությունը և չին ժողովրդին կործանումից, այլև հզոր աջակցություն ցուցաբերել եվրոպական և խաղաղօվկիանոսյան ճակատներում կռվող դիմադրության ուժերին»,- ասաց Այվազյանը։ 

Նա հավելեց, որ չին ժողովուրդը մեծ հաղթանակի զոհասեղանին դրեց իր փառահեղ զավակների միլիոնավոր կյանքերը՝ կրելով մեծագույն կորուստներ։ 

«Չինաստանի անկախության համար մղված արյունալի մարտերում հայ ժողովրդի ներկայացուցիչները նույնպես հերոսաբար կռվեցին մեր չին եղբայրների հետ միասին, ինչը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է։ Առավել քան ուրախալի է, որ, հիմնվելով այդ բարեկամության, ինչպես նաև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և փոխադարձ համաձայնության ու փոխըմբռնման վրա, այսօր Հայաստան-Չինաստան հարաբերությունները կրում են բազմակողմ բնույթ՝ ընդգրկելով հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական , կրթական և այլ բնագավառներ»,- ասաց ՀՀ Պն ներկայացուցիչը։ 

Նա հիշեցրեց, որ 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում կանցկացվի մեծ ռազմական շքերթ, և չին ժողովուրդը, ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ միասին, հանդիսավոր կերպով կնշի Չինաստանի ժողովրդի՝ Դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այվազյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ կառավարության պատվիրակությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցելու է այդ նշանակալի իրադարձությանը, որն արտացոլում է երկու պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ 

«Պատմությունը հայելու նման է։ Անցյալի ողբերգությունների կրկնությունից խուսափելու միակ միջոցը դրա դասերը քաղելն է։ Անցյալը հնարավոր չէ փոխել, բայց մենք կարող ենք ստեղծել մեր ապագան։ Անցյալը պետք է հիշել ոչ թե ատելության մեջ ապրելու համար, այլ ավելի լավ ապագա ստեղծելու և խաղաղության ջահը սերնդեսերունդ փոխանցելու համար։ Ցանկացած վեճ պետք է լուծվի խորհրդակցությունների միջոցով։ Որպեսզի ձևավորվի համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում գլոբալ գործընկերություն, պետք է օգտագործել միջպետական հարաբերությունների նոր մոտեցում, որտեղ առաջին պլան են դուրս գալիս երկխոսությունն ու գործընկերությունը, այլ ոչ թե բախումն ու բլոկային քաղաքականությունը»,- պարզաբանեց Այվազյանը։  

Նրա պնդմամբ՝ այսօր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, ի զորու չէ միայն սեփական ջանքերով ապահովել իր բացարձակ անվտանգությունը, և ոչ մի երկիր չի կարող կայունության հասնել այլ երկրներում անկայունության հաշվին։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է