«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում փոխչեմպիոն Միլանի
Ինտերն» ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ ֆրնասիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 79-րդ րոպեին։
Առաջին տուրում հաղթանակներ են տարել նաեւ չեմպիոն «Նապոլին», «Յուվենտուսը», «Ռոման», «Կոմոն», «Կրեմոնեզեն»։
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Ինտեր» - «Տորինո»՝ 5:0 (տեսանյութ)
Ալեսանդրո Բաստոնի, 18, Մարկուս Տյուրամ, 36, 62, Լաուտարո Մարտինես, 52, Անժ-Յոան Բոնի, 72
Հետևեք մեզ՝ այստեղ




















































