Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վանական» ըմպելիք՝ բազմաթիվ գաղտնիքներով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ֆրանգելիկո» լիկյորը լավ հայտնի է քաղցրասերներին, քանի որ այն բավականին տարածված բաղադրիչ է բազմաթիվ աղանդերների մեջ, ընդ որում՝ ոչ միայն կոկտեյլների, այլ նաև տորթերի, պաղպաղակի և սուֆլեի մեջ է օգտագործվում։

Ընդունեք, որ երեք դարը շատ պատկառելի տարիք է նույնիսկ լիկյորի համար։ Հենց այդ տարիքն ունի կաթոլիկ վանականի ուրվագծերով և մաշված պարանով գոտիավորված բնօրինակ շշերի այդ համեղ պարունակությունը։ Իհարկե, այդ ֆանտաստիկ համով ըմպելիքի ծննդյան ժամանակ նրա «մանկական հագուստը» բոլորովին այլ է եղել, բայց բաղադրատոմսը նույնն է, և մինչ օրս այն պահվում է խիստ գաղտնիության մեջ։ Տարիների ընթացքում բազմաթիվ մեդալներ և այլ պարգևներ են զարդարել վանականի համեստ գոտիով ապակե այդ շիշը, բայց նրա համը տարիների ընթացքում որևէ էական փոփոխության չի ենթարկվել։

Ինչպես հավանաբար արդեն կռահեցիք, «Ֆրանգելիկոն» ծնվել է վանքում, կոնկրետ՝ Պիեմոնտում։ Վանականները հաճախ են աշխարհին նվիրել հիանալի գինիներ և լիկյորներ։

Այս լիկյորն իր անունը ստացել է 17-րդ դարում Պիեմոնտում ապրած ծեր վանական Fra Angelico–ի անունից: Սա, իհարկե, ենթադրաբար։ Նրա անունը իտալերեն նշանակում է հրեշտակ–եղբայր։ Անհայտ է, թե արդյո՞ք նա էր այդ հին բաղադրատոմսի ստեղծողը, պատմությունը «մոռացել» է դրա մասին, ու մնացել են ենթադրությունները։ Դե, իրականում դա այդքան էլ կարևոր չէ։

Ո՞րն է այս ըմպելիքի իրական «հրեշտակային» համը։ Հիմքը, իհարկե, սպիրտն է («Ֆրանգելիկոյի» վերջնական թնդությունը 24 աստիճան է, ինչպես բոլոր հայտնի եւ սիրված լիկյորների մոտ): Հետո նրան փոխանցում են Tonda Gentile տեսակի տապակած ընկույզի համը։ Ալկոհոլը մանրացված տապակած ընկույզների հետ խառնելուց հետո կրկին թորվում է։ Ապա ավելացվում են մնացած բաղադրիչները։ Հավելանյութերի ամբողջական ցանկը հայտնի է միայն արտադրողին, բայց կարելի է վստահորեն ասել, որ «Ֆրանգելիկոյի» համային փնջի ստեղծման մեջ ներգրավված են կակաո, վանիլին, վայրի հատապտուղներ, ցեյլոնական դարչին, դառը նուշ, նարնջի ծաղկի թերթիկներ, տարբեր խոտաբույսեր և շատ ավելին:

Խմիչքի մի փոքր բաժակը բավարար է բերանում դրա մեղմ, ընդգրկուն և շատ հարուստ համը պահպանելու համար։ Այն խմում են ոչ միայն տաք, թունդ սուրճի, այլ նաև սառույցի հետ։ Այդ լիկյորը նույնիսկ օգտագործվում է որպես ապերիտիվ... Պետք է փորձել այն, թե ինչ է թաքնված վանականի աղքատիկ պարանով գոտևորված ապակու տակ, և արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ