Թրամփը Պատերազմի նախարարություն է ուզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Պատերազմի նախարարությունն ավելի լավ է հնչում, քան պաշտպանության նախարարություն։ Ես չեմ ուզում լինել միայն պաշտպանություն։ Մենք ուզում ենք նաև հարձակում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մեջբերելով Թրամփին, քաղաքագետ Արա Պողոսյանը շարունակոմ է. «Նույնը ասում եմ ես արդեն 10 տարի։ 2015 թվականից միշտ ասել եմ, Հայաստանի համար պաշտպանական դոկտրինը աղետ է։ Առավել ևս, Արցախի հանձնումից հետո, Հայաստանն առհասարակ չունի ռազմավարական խորություն։ Պետությունը, որը չունի ռազմավարական խորություն, չի կարող ունենալ բազմաէշելոն պաշտպանություն, հետևաբար պետք է իր պաշտպանական ռազմավարությունը հենված լինի ո'չ թե արձագանքման (ռեակցիոն) գործողությունների, այլ կանխարգելիչ հարվածների ռազմավարության վրա` ակտիվ պաշտպանության, որը ըստ էության հարձակողական և պաշտպանողական ռազմավարությունների հիբրիդ կարելի է համարել։
Այնպես որ, Հայաստանի Հանրապետության Ռազմի նախարարությունն ավելի լավ է հնչում»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































