Բուռնազյան փողոցում թմրամիջոցների լաբորատորիա է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ-ից հայտնում են․
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում, պատրաստում և իրացնում է թմրամիջոց:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, և օգոստոսի 20-ին` ժամը 19։30-ին, իր բնակության վայրի մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին լուսային հատուկ սարքավորումներ, օդափոխության համակարգեր, օդի ջերմաստիճանի կարգավորիչներ ու ցուցիչներ, էլեկտրական կշեռքներ, զիպ փականով տոպրակներ, նաև` կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող ընդհանուր վեց կիլոգրամ 320 գրամ զանգված:
Բացահայտման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է շուրջ 127 միլիոն դրամի թմրանյութ:
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































