Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոսքի, տեսակետի, մտահոգության համար այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հայտնվել անազատության մեջ։ Երեք տասնյակից ավելի (որոշ դեպքերում նշվում է անհամեմատ մեծ թիվ, ընդհուպ մինչեւ 100) քաղբանտարկյալների մասին են ահազանգում իրավապաշտպանները։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ «քաղաքական բանտարկյալ» եզրույթի շրջանառությունն իրավական առումով համեմատական է ԵԽԽՎ-ի կողմից 1900-րդ բանաձևով սահմանված «քաղաքական բանտարկյալ» հասկացությանը։ «ԵԽԽՎ-ի 1900- րդ բանաձևով տրված են չափորոշիչները, թե որ դեպքերում մարդը, ով զրկված է ազատությունից, կարող է համարվել քաղբանտարկյալ։ Մեր խնդիրն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում, երբ մարդիկ քաղաքական հիմքերով ազատազրկվել են, առկա են քաղբանտարկյալին բնորոշ բոլոր չափորոշիչները։ Օրինակ՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի, այդ չափորոշիչներից է այն, երբ կալանք է կիրառվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական երաշխիքներից որեւէ մեկի խախտմամբ, եթե մարդու նկատմամբ կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ այլ առնչության, եթե քաղաքական շարժառիթներից ելնելով՝ կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել։ Մեր իրականությունում մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական հիմքով են ազատազրկվում, կիրառվում է կալանքը՝ խափանման ամենածանր միջոցը, ու մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է պատժիչ միջոցի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ մարդկանց, որպես կանոն, առաջադրվում են անգամ միջին ծանրության կամ թեթև հանցագործությունների հիմքով մեղադրանքներ, որոնց դեպքում կալանքն ընդհանրապես կիրարկելի չէ։ Բայց ունենք իրականություն, երբ ծանր հանցագործությունների համար, որտեղ չկան քաղաքական հիմքեր, մարդիկ ազատ շրջում են, որովհետեւ իրենց դեպքում գործում են խափանման միջոցի այլ տեսակները, ինչպես վարչական վերահսկողությունը, գրավը կամ տնային կալանքը։ Մինչդեռ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ կալանք է կիրառվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Քաղբանտարկյալներին բնորոշ չափորոշիչներից նա առանձնացնում է այն, երբ քաղաքական դրդապատճառներով մարդը պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում։ «Հաջորդիվ՝ եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, եւ դա առերեւույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։ Օրինակ՝ «18 արդարների գործը», Միքայել սրբազանի եւ Սամվել Կարապետյանի գործերը։ Այսօրվա դրությամբ 3 տասնյակից ավելի քաղբանտարկյալ ունենք ծայրաստիճան անհեթեթ հիմքերով։ Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է, այս բոլոր գործերը ոչ միայն հայոց իրավական պատմության, այլեւ համաշխարհային իրավունքի պատմության մեջ են անցնելու իրենց անհեթեթությամբ։ Սամվել Կարապետյանի գործով ընդգրկված միջազգային իրավունքի մասնագետը զարմանք արտահայտեց այս գործի առումով, նա ուղղակիորեն տվեց բնութագրումը, որ սա բեմադրված դատավարություն է, որը ստալինյան շրջանին է հարիր, երբ խղճի, դավանանքի խտրականության արգել քը շրջանցելով՝ մարդկանց ուղղակիորեն դատապարտել են հենց այդ ամենի համար։ Ունենք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք՝ խտրականության արգելք ու մարդու անձնական մի շարք իրավունքներ, որոնք առանց վարանելու մեր երկրում խախտվում են բացառապես քաղաքական իշխանությունների կամարտահայտությամբ։ Սա միայն քմահաճույքի իրականացում եւ ընդդիմադիրների զսպում չէ, սա ավելի գլոբալ խնդիր է։ Իրավապահ մարմինները իրենց թույլ են տալիս, ըստ էության, կեղծել փաստական հանգամանքները, ինչպես «18 արդարների գործով», երբ ականատես եղանք, որ ձայնագրություններն իրավապահ մարմինները մոնտաժել էին, տարբեր ձայնագրություններից հատվածներ էին առանձնացրել, տարբեր բառեր, եզրույթներ իրար էին կպցրել մոնտաժի եղանակով, որպեսզի հանրության համար այս մարդկանց հեղինակությունը հարցականի տակ դնեն, մանիպուլ յատիվ էֆեկտ ստանան, մարդկանց որպես ահաբեկիչ որակեն։ Դատավարության սկզբից դեռ ամիս էլ չանցած, քարը քարին չմնաց այդ խայտառակ գործից։ Այս գործի սկզբնական փուլում դատապաշտպաններն անշնորհակալ կարգավիճակում են, որովհետեւ իրենք չեն կարողանում իրավունքի իրացմամբ հասնել արդարադատության։ Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն այսքան հեշտ գործ իրենց պրակտիկայում շատ քիչ է ունեցել, երբ այդքան ակնհայտ են այս մարդկանց արդարացնելու հիմքերը ու պատճառները, բայց այդքան հակասական իրավիճակում են, որ այդքան տրիվյալ գործի շրջանակներում, երբ սևը սպիտակի վրա կարողանում են ապացուցել իրենց պաշտպանյալի ճշմարիտ ու արդար լինելու հանգամանքը, չեն կարողանում հասնել արդարադատության։ Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Բայց խնդիրն ավելի գլոբալ է։ Այս մարդիկ իրենց քաղաքական քմահաճույքների իրականացմամբ, աթոռին ամրապնդված մնալու պատճառով լրջագույն հարված են հասցնում տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդարադատության, իրավական պետության հենասյուներին։ Դատական իշխանությունը կայացել էր ու մինչ հեղափոխական շրջանում եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից բարձր գնահատանքի էր արժանանում իր մի շարք բարեփոխումների համար։ Իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ այս իշխանությունը դեգրադացնում է տասնամյակների ընթացքում արձանագրված հաջողությունները, բարեփոխումներն ու ձեռքբերումները»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, երբ քաղաքական նպատակահարմարություն է լինում, դատավորներին ակնհայտ հրահանգավորումից, դատական իշխանության նկատմամբ ներգործությունից բացի, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի հստակ խախտում է, սկսում է, օրինակ՝ չաշխատել դատական մակագրման էլեկտրոնային համակարգը։ «Միայն այս երեք տասնյակից ավելին չեն մեր քաղբանտարկյալները։ Ցավոք, վերջին յոթ տարվա ընթացքում, կասեմ առանց վարանելու, հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել, եթե նաև հաշվի առնենք քաղաքական ակցիաների արդյունքում ձերբակալվածներին։ Իսկ կալանավորված ու երկարաժամկետ պատիժ կրողները հարյուրյակի կհասնեն։ Երբ այդքան նախադեպ ունենք, կարող ենք դրանց արդյունքում օրինաչափություններ վեր հանել։ Օրինակ՝ թե քաղաքական գործերով որ դատավորներն են ենթարկվում ճնշումների և բավարարում իշխանության պահանջները։

Ունենք հոդվածների օրինաչափություն, թե ինչ բնույթի մեղադրանքներ են կիրառվում ընդդիմադիր քաղաքական հայացքներով մարդկանց նկատմամբ։ Հստակ ունենք օրինաչափություն, թե ինչ բնույթի ու ինչ քանակի օրենքներ են ընդունվել մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ՝ թիրախավորելով մարդուն լռեցնելու հնարավորությունն իր քաղաքական հայացքների տեսանկյունից։ Այս իշխանությունն, իրեն հռչակելով «ժողովրդավարության բաստիոն», «հաջողել» է այդ ժողովրդավարության բոլոր հենասյունային սկզբունքները բացահայտ և կոպիտ կերպով խախտել ու ոտնահարել։ Այս մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ իրենց չպետք է նույնականացնեն այն պաշտոնին, որը զբաղեցնում են, և այդ պաշտոնն ու աթոռը միայն առավելություններն ու արտոնությունները չեն, դրանք նաեւ մի շարք պարտականություններ ու պատասխանատվություններ են նախատեսում՝ այդ գործառույթներից ու իրավունքներից բխող։ Նրանք շահագործում են իրենց պաշտոնները, ինչը մի կողմից ակնհայտորեն անձնապես իրենց համար շահավետ է, իրենց անձնական շահերի սպասարկմանն են մեր պետական համակարգը ծառայեցնում, բայց մյուս կողմից էլ սա հստակ ռեպրեսիվ, ռեգրեսիվ հետընթաց է մեր պետության ու պետականության համար՝ տասնամյակների ընթացքում ջանքերի ու աշխատանքի արդյունքում ձեռք բերված սկզբունքների տեսանկյունից։ Իրավական պետության հիմք հանդիսացող եռասյունը՝ օրինականության, իշխանությունների տարանջատման եւ իրավունքի գերակայության սկզբունքները բացահայտ կերպով բազմիցս ոտնահարվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, որպես վարչապետ, ով դատարանները շրջափակելու կոչով հանդես եկավ և Եկեղեցու նկատմամբ հետապնդումներով, քանզի նա որպես վարչապետ կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նրան թույլ է տալիս Սահմանադրությունը և օրենքը։ Իսկ դրանք ոչ միայն իրեն չեն լիազորել նման հնարավորություններով, այլև իրեն սահմանափակել են նման գործողություններից։ Թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական ճգնաժամային իրավիճակն այն է, որ այդ մարդկանց գործողություններն անհետեւանք ու անպատիժ են մնում, եւ իրենք ամենաթողության միջավայրում են հայտնվում։ Սա մեր պետական ռեժիմի փոփոխությանն է տանում։ Կառավարման այս մեթոդները հատուկ են ավտորիտար ռեժիմին»,-շեշտում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատերին զարմացնում է նաև միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ։ Մելոյանը ևս փաստում է՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, միջազգային գործընկերներն անհամեմատ հանդուրժողաբար են մոտենում այս իշխանությունների իրավազանցումներին։ «Բայց այդ լռությունն ունի շատ թանկ գին նաև իրենց համար, որովհետեւ լռության հետևանքով հեղինակազրկում են տասնամյակների արդյունքում իրենց ձեռք բերած ու ամրագրած հեղինակությունը։ Երբ փակում են աչքերն ու ականջներն ակնհայտ հակաիրավական գործընթացների նկատմամբ, դա ունի իր գինը, որը շատ թանկ է։ Ժամանակին ստեղծվել են կոնվենցիաները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, դրանց հիման վրա խարսխվել են մի շարք կառույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Հիմա հնարավոր է՝ գործում է քաղաքական համակրանքի կամ փոխշահավետ համագործակցության ինստիտուտը, բայց համոզված եմ, որ իրենք էլ են գիտակցում՝ այս լռությունն ունի արժեք։ Համոզված եմ նաև, որ, ի վերջո, այդ լռության սահմանը հատվելու է։ Այդ լռությունը բացարձակ չէ, այն երբեմն խախտվում է, օրինակ՝ խախտվեց շատ աղմկահարույց կերպով, երբ քրեականացվեց զրպարտությունն ու վիրավորանքը, ու այդ հիմքերով բազմաթիվ մարդկանց նկատմամբ, կրկին քաղաքական հայացքներով պայմանավորված, մեղադրանքներ առաջադրվեցին։ Միջազգային մի շարք կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ սկսեցին Հայաստանի իշխանությանը քննադատել։ Սյուռ էր իրավիճակն այն տեսանկյունից, որ այն իշխանությունը, որն, ընդդիմադիր լինելով, ամենաշատն էր պայքարել զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման դեմ, եկավ և քրեականացրեց այն և իրավական մեխանիզմն իր համար դարձրեց քաղաքական վերահսկման գործիքակազմ։ Նոր քրեական օրենսգրքում այս իշխանությունն իրեն թույլ տվեց խուլիգանության հոդվածի ներքո ապահովել զրպարտության եւ վիրավորանքի հոդվածի ռեինկարնացիան, և խուլիգանության հոդվածը դարձավ ընդդիմադիրներին հետապնդելու իրավական հիմքն այս իշխանությունների համար։ Մեր երկրի իշխանությունը քամահրորեն է վերաբերվում միջազգային իրավունքին, կոնվենցիոնալ հիմնարար իրավունքներին, ինստիտուտներին, եւ դա անհետեւանք է մնում, բայց դա ուղիղ համեմատական է Ադրբեջանի դրսևորած վարքագծին։ Մի շարք հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են ՄԻԵԴ-ը, Միջազգային արդարադատության դատարանը, հայկական կողմը հաղթանակներ է արձանագրում, բայց Ադրբեջանը մշտապես դրանք անկատար է թողնում։ Միջազգային կառույցները պատժում են սանկցիաների միջոցով՝ կրկին իրենց կառույցների հեղինակությունը պահպանելու համար։ Այսօրվա իրականությունում միջազգային իրավունքը խեղվել է, եւ այդ ձևախեղումը դարձել է քաղաքական շահարկման արդյունք, երբ իրենք, քաղաքական նպատակահարմարություններից, փոխշահավետ համաձայնություններից ելնելով, ճկում են իրենց կողմից հայտարարված ու հիմնադրած արժեքները ու դրանք խաղարկման առարկա դարձնում։ Բայց արդյունքում իրենք են առավել թանկ գին վճարելու։ Հիմա, օրինակ՝ գործ ունենք Սամվել Կարապետյանի գործով միջազգային արբիտրաժի հետ։ Սամվել Կարապետյանը հաղթական որոշում ունեցավ արբիտրաժի կողմից։ Եթե դիմումատուի միջանկյալ միջոցի կիրառումը բավարարվում է, դա հայցվորի հաղթանակն է և պատասխանողի պարտությունը, որքան էլ կառավարությունը փորձի մոլորեցնել հանրությանը։ Այս դեպքում հայցվորը Սամվել Կարապետյանն է, պատասխանողը՝ ՀՀ կառավարությունը։ Բացահայտ կերպով, տարբեր պաշտոնատար անձանց դեմքերով հակաիրավական գնահատական տվեցին Սամվել Կարապետյանի հաղթանակի մասով, եւ երկրորդ՝ սկսեցին փորձել իրավական առումով լղոզել արբիտրաժի գնահատականը՝ հղում կատարելով հանրային շահին։ Հանրային շահը սահմանված է թե՛ արբիտրաժի մասին մեր ներքին օրենսդրությամբ, թե՛ նյույորքյան կոնվենցիան վավերացրած բոլոր կողմերի ներօրենսդրություններում, բայց դա ունի ծայրահեղ նեղ կիրառում եւ հստակ դեպքերով սահմանված կիրառում։ Այդ հասկացության այդպիսի ընդարձակումը և ակտերից հրաժարումը լրջագույն խնդիր է առաջացնելու հենց միջազգային արբիտրաժի պրակտիկայում։ Հիմա այս կառույցը խնդիր ունի։ Միջազգային կառույցները, հենց միջազգային արբիտրաժի դեմքով, պատրաստվում են իրենց հեղինակությունը զոհաբերելով՝ Հայաստանին թույլ տալ այդպիսի նախադեպ ձևավորե՞լ։ Հայաստանի նախադեպին հղում կատարելով, այդ կոնվենցիան վավերացրած գրեթե բոլոր պետությունները հետայսու կարող են հրաժարվել իրենց դեմ կայացված արբիտրաժային որոշումների կատարումից։ Արդյունքում այս կառույցը դառնալու է անիմաստ։ Երբ անդամակցում ես միջազգային կառույցների ու վավերացնում ես կոնվենցիա, այո՛, զիջում ես քո իրավունքների որոշ շրջանակ ու ստանձնում ես լրացուցիչ պարտավորվածություններ։ Եթե ինքնիշխանությունն այս հարթության մեջ դարձնում ես քննարկման առարկա, ինչպես արվեց մեր պարագայում, ուրեմն պետք է բոլոր միջազգային կոնվենցիաներից հրաժարվես, բոլոր միջազգային կառույցների անդամակցությունից դուրս գաս։ Ընդգծում եմ՝ այս վարքագիծը մեզ տանում է դեպի ավտորիտար ռեժիմ և իրենց ձեռքով հարված է մեր պետության հեղինակությանը»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս