Խոշոր հրդեհ, Ջրվեժի արտադրամասերից մեկի բակում այրվում է սպունգ, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. մանրամասներ Shamshyan-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ բնակավայրի ջերմոցների մոտ գտնվող արտադրամասերցի մեկի բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ, 8-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից տարբեր մարտական հաշվարկներ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ և ճգնաժամայն կառավարման և ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվում է սպունգ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































