Պուտինը եւ Նազարբաեւը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փետրվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական հարաբերությունների վատացման շուրջ: Վլադիմիր Պուտինը կրկնել Է, որ բարդություններն ստեղծվել են Թուրքիայի կողմից, ինչի կապակցությամբ հարաբերությունների նորմալացման քայլերը պետք Է նախաձեռնի Թուրքիան»,-ասված Է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փետրվարի 6-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած զրույցի ընթացքում, որը ժամանել Էր Աստանա, Ղազախստանի ղեկավարը նշել Է, որ իր երկրի համար Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների ճգնաժամը «մեծ խնդիր Է դարձել», եւ հայտարարել Է «ստեղծված իրադրությունից դուրս գալու ուղիներ գտնելու» անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



