Հութիները պնդում են, որ կանխել են Սանայի վրա Իսրայելի խոշոր հարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եմենի հութիները կանխել են մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի օդային հարձակման մեծ մասը, հայտարարել է Հութիների տեղեկատվական ծառայության ղեկավարի տեղակալ Նասրուդդին Ամերը։
«ՀՕՊ-ին հաջողվել է կանխել սիոնիստական (իսրայելական – խմբ.) ագրեսիայի մեծ մասը, բախվել նրա մի շարք մարտական ստորաբաժանումների հետ և ստիպել նրանց հեռանալ», – գրել է Ամերը X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ օգտագործվել են նաև տեղական արտադրության ՀՕՊ համակարգեր։
Ավելի վաղ եմենցի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և նրա շրջակայքին, լսվել են պայթյուններ։ Աղբյուրի խոսքով, ավիահարվածների թիրախում են եղել Սանայի նախագահական պալատի մոտ գտնվող ռազմական ճամբարը, էլեկտրակայանը և նավթային ընկերությանը պատկանող կայանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































