Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանից 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջով բողոքի ակցիան էժանագին քաղաքական ներկայացում է․ Վիգեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսպես կոչված «հասարակական գործիչների» բողոքի ակցիան, որոնք պահանջում են 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան էժանագին քաղաքական ներկայացում, որը կազմակերպվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների՝ ԱՄՆ-ի և ԵՄ որոշ երկրների հրահրմամբ։ Այս մասին հայտարարել է «Eurasia Daily» գործակալության կառավարիչ գործընկեր, լրագրող Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դժար չէ նկատել, որ նույն սուբյեկտները տարիներ շարունակ մասնակցել են Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր հակառուսական գործողություններին։

«Սրանք անպատասխանատու անհատներ են, որոնք սնվում են արևմտյան դրամաշնորհներով և անտեսում են այն ակնհայտ փաստը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը պատմականորեն կարևոր դեր է խաղացել Հայաստանի անվտանգության և կայունության ապահովման գործում: Արևմտյան դեսպանատների պատվերով՝ վարձատրվող ակտիվիստները, ըստ էության, խաթարում են իրենց երկրի անվտանգությունը: Մինչդեռ Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական կայունությունը անբաժանելիորեն կապված են Մոսկվայի հետ սերտ դաշնակցային հարաբերություններին։

Ռուսական կողմը երբեք չի հոգնում կրկնել, որ ինքնիշխան Հայաստանում ներքին քաղաքական գործընթացները նրա ներքին գործն են: Որպես մտերիմ դաշնակից և գործընկեր՝ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը և անկախ արտաքին քաղաքականության ընտրությունը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության հետ կապված հարցերը, փոխշահավետ են և ծառայում են որպես Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հիմք: Հենց Մոսկվայի հետ սերտ կապերն են Երևանին տալիս անհրաժեշտ աշխարհաքաղաքական ինքնիշխանություն և տնտեսական զարգացման հնարավորություններ: Եվ Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ապագա արտաքին քաղաքականությունը հաշվի կառնի այս դրական օրակարգը, որը կարևոր է երկու երկրների համատեղ ապագայի համար»:

Ռազմաբազայի շահագործման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և երկարաձգվել է ևս 24 տարով (մինչև 2044 թվականը)՝ Ռուսաստանի նախագահ Դ. Ա. Մեդվեդևի՝ 2010 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Ինչպես բացատրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ռուս զինծառայողների պատասխանատվության գոտին Հայաստանի տարածքն է, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում դա կդիտարկվի որպես Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիք։

Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան