Ընձառյուծը վեց մարդու Է վիրավորել Հնդկաստանի դպրոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Բանգալոր քաղաքում վեց մարդ Է տուժել՝ փորձելով բռնել տեղական դպրոցի տարածք ներխուժած ընձառյուծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տուժածների թվում են մի գիտնական, մի անտառապահ եւ տեղական ալիքի հեռուստաօպերատորը, որոնք մասնակցել են վտանգավոր կենդանուն բռնելու 10-ժամանոց գործողությանը:
Ընձառյուծին, որը կարողացել Էր ներթափանցել միջազգային դպրոցի տարածք, ի վերջո քնեցրել են եւ ազատության մեջ բաց թողել հարեւան արգելոցում:
Հավելենք, որ կենդանի բնության՝ վերջերս կատարված հաշվառման համաձայն՝ Հնդկաստանում բնակվում Է 12 – 14 հազար ընձառյուծ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ



