Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է:
Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։
Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ շախմատիստ՝ Սամուել Սևյանը։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վիշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան)։
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ Մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է, որից 100 հազարը կստանա հաղթողը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































