Միրզոյանը զրուցել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը: Արարատ Միրզոյանն ու Կինստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































