Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



