Ավտոտնակում մեքենա է այրվել․ քաղաքացի է հոսպիտալացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 20-ին` ժամը 21։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:





















































1
«Ես ու աղջիկս լավ ենք, բայց Ռոբիս վիճակը ծանր է». բլոգեր Նուշ Օհանյանը՝ ավտովթարից հետո իր և ընտանիք...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Արամե Կոստանյանը
3
Մահացել է Լիանա Կիրակոսյանը
4
«Ուզում եմ սիրել». Անդրեն նոր երգ է ներկայացրել
5
Հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի՝ «Բրավոյի Կարենի» մարմինը