Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններ են տեղի ունենում։ Իսկ այդ իրադարձությունների կիզակետում գլոբալ և տարածաշրջանային մակարդակի մրցակցությունն է ու հատկապես կոնֆլիկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Հակամարտություններից էլ ընդգրկվածության և միջազգային ուշադրության առումով առաջին պլանում է Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը 2022 թվականից սկսած օրակարգային է։ Բնական է, որ պատերազմի ելքը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել՝ փոխելով ուժերի բալանսն առաջին հերթին հենց Եվրոպայում։ Բայց ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների մասով կարևոր է աշխարհում ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լծվել է պատերազմը դադարեցնելու ջանքերին, ինչը պատահական չէ, քանի որ ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել՝ հաշվի առնելով նաև նրա՝ պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու և ամերիկյան հարկատուների վճարած բյուջետային միջոցներից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու խոստումները։ Ու այս ֆոնի ներքո Թրամփը ցանկանում է նաև առանձնանալ մյուս նախագահներից որպես խաղաղության կառուցման «չեմպիոն»։ Հենց այս նպատակին էր ծառայում նաև օգոստոսի 15- ին Ալ յասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը տեղի ունեցավ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում և դարձավ միջազգային քաղաքականության կարևոր իրադարձություն։

Մյուս կողմից էլ՝ այն արտացոլում էր ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության խորքային շերտերը և հնարավոր փոփոխությունների հեռանկարները։ Այս հանդիպումը, որը տևեց մոտավորապես երեք ժամ, սակայն չավարտվեց կոնկրետ համաձայնագրով կամ Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ, Թրամփը բնութագրեց որպես «չափազանց արդյունավետ»։ ՌԴ նախագահ Պուտինն իր հերթին խոսեց հարգալից և կառուցողական մթնոլորտի մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնք, ըստ նրա, կապված են Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների հետ։

Ուշագրավ է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ, իսկ վերջերս արդեն Թրամփը հրապարակային սպառնալիքներ էր հնչեցնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, եթե պատերազմը չավարտվեր ու հրադադար չհաստատվեր մինչև օգոստոսի 8-ը։

Ալյասկայի ընտրությունը՝ որպես հանդիպման վայր, պատահական չէր. այն խորհրդանշում էր երկու երկրների միջև պատմական կապերը՝ ներառյալ Ռուսաստանի նախկին տիրապետությունն այս շրջանում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Լենդ-Լիզ ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մատակարարել էր հազարավոր ինքնաթիռներ։ ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռների տեղափոխման ժամանակ էլ զոհվել են խորհրդային օդաչուներ, որոնք թաղված են Ալյասկայում։ Եվ պատահական չէ, որ Պուտինը հանդիպումից հետո ծաղիկներ դրեց նրանց շիրիմներին՝ խորհրդանշելով ռուսական կողմի պատմական հիշողության շեշտադրումը։

Մյուս կողմից էլ՝ ամերիկյան տարածքում ՌԴ նախագահին ընդունելը նշանակում էր Ռուսաստանին Արևմուտքի կողմից միջազգային մեկուսացումից դուրս բերելուն ուղղված քայլ այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը մնում է արևմտյան երկրների կողմից ամենամեծ թվով պատժամիջոցների տակ հայտնված երկիրը։

Այդուհանդերձ, այս հանդիպման արդյունքները պետք է դիտարկել ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների դաշտում, այլև ավելի լայն համատեքստում, որտեղ խնդիրն ինչպես տարածաշրջանային անվտանգությունն է, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի վերաձևումը:

Վերջինս, բնականաբար, ազդում է նաև ՆԱՏՕ-ի դաշինքի դիրքերի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության և նույնիսկ ԱսիաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկայի վրա, որտեղ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանի գործողությունները որպես նախադեպ Թայվանի հարցում։ Հանդիպման արդյունքների բացակայությունը դեռևս չի նշանակում ձախողում, այլ ավելի շուտ ցույց է տալիս կողմերի դիրքորոշումների խորքային տարբերությունները. Պուտինը պահանջում է Ուկրաինայի կողմից Դոնեցկի ամբողջ շրջանի հանձնումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, իսկ Թրամփը, ընդունելով Պուտինի նախընտրելի մոտեցումը՝ առանց նախնական հրադադարի բանակցություններ վարել, ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով «գործարք կնքել»։

Սա ինչ-որ առումով ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ Բայդենի վարչակազմի կոշտ հակառուսական դիրքորոշումից դեպի ավելի պրագմատիկ, գործարարական մոտեցում, որտեղ Թրամփը տեսնում է հնարավորություններ տնտեսական համագործակցության համար՝ ներառյալ տեխնոլոգիաները, տիեզերքը, առևտուրը և Արկտիկայի զարգացումը, ու նկատի է առնվում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։

Միևնույն ժամանակ, այս մոտեցումը ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար, քանի որ տարածքային զիջումները կարող են թուլացնել նրա ինքնիշխանությունը և ստեղծել նախադեպ այլ հակամարտությունների համար, ինչպես, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, որտեղ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը շարունակում է լարված մնալ, իսկ Ռուսաստանի դերը Սիրիայում և Իրանում ազդում է տարածաշրջանային իրավիճակի վրա։

ԱՄՆ-ը նաև փորձում է Մոսկվային իր դաշտ բերելու միջոցով թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների էլ ավելի խորացումը, քանի որ Վաշինգտոնում գնահատում են, որ առաջիկա հեռանկարում միայն արագ ներուժ հավաքող Չինաստանն է ի զորու մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակա դիրքերին։

Ճիշտ է՝ եվրոպական մի շարք առաջնորդներ ողջունել են Թրամփի ջանքերը, սակայն խոստացել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պահանջելով «երկաթյա» անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և չսահմանափակել նրա իրավունքները։ Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում է տիրում, քանի որ որոշակի անհանգստություն կա, որ ԱՄՆ-ը կարող է ընդառաջ գնալ Ռուսաստանին եվրոպական շահերի հաշվին։ Դրա համար էլ Եվրոպական համայնքը փորձում է ներգործություն ունենալ տեղի ունեցող գործընթացի վրա ու Ուկրաինային աջակցություն խոստանալու միջոցով այդ երկրի նախագահ Զելինսկիին դրդում են կոշտ մոտեցում որդեգրել։

Պատահական չէ, որ Եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի նախագահի հետ միասին շտապեցին այցելել Վաշինգտոն, որպեսզի Թրամփին ներկայացնեն իրենց մոտեցումները։ Այդուհանդերձ, առկա պայմաններում նկատվում է նաև եվրոպական համայնքի դիրքերի թուլացում, քանի որ Եվրոպան այս պահի դրությամբ դուրս է մնում բանակցային հարթակից ու ավելի վճռորոշ նշանակություն է ստանում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ ֆորմատը։ Պատահական չէր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թափանցիկ ակնարկը, թե եռակողմ հանդիպումից զատ լավ կլիներ կազմակերպել քառակողմ հանդիպում-բանակցություններ, քանի որ խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:

Իհարկե, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԱՄՆ միջնորդությամբ Պուտին-Զելինսկի հանդիպման կազմակերպման համար։ Բայց պատերազմի դադարեցումը հեշտ գործ չէ, ի վերջո Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, սակայն արդեն ամիսներ շարունակ աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռ վաղ է խոսել լիակատար հրադադարի մասին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ին