Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունում են «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Վաշինգտոնում և հույս հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասով, Հայաստանի հասարակությունը և փորձագիտական հանրությունը շարունակում է հարցեր ուղղել՝ ի՞նչ օգուտ է ստանալու Հայաստանը «Թրամփի ճանապարհի» գործարկումից, և «Խաղաղության պայմանագիր» անունը կրող փաստաթուղթը կարո՞ղ է լիարժեք և կայուն խաղաղության երաշխավոր լինել։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները գնահատելիս պետք է նայել, թե ով ինչ խնդիր էր դնում իր առաջ։ «Նայենք Ադրբեջանի, Ալիևի դիրքերից, թե ինչ է նա շահում, ինչ չի շահում։ Կարծում եմ՝ Ադրբեջանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ալիևը դա ասում էր պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցք» անվանումը դնենք մի կողմ, նայենք բովանդակությանը, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, որ Ալիևը ասում է՝ Հայաստա՛ն, դու պարտավոր ես մեզ Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհ տրամադրել, ու այդ ճանապարհը չպետք է լինի քո վերահսկողության տակ։ Ինչպես պատկերավոր ասում է Ալիևը, ադրբեջանցի ուղևորները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահներ։ Հիմա անունները դնենք մի կողմ՝ «Զանգեզուրի միջանցք», «Թրամփի ճանապարհ», ապա ստացվում է, որ Ալիևն առաջին անգամ ստանում է փաստաթուղթ, որի տակ պաշտոնապես կա Հայաստանի ստորագրությունը, Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանը ստորագրում է, որ Հայաստանը, այո՛, ունի պարտավորություն տրամադրել այդ միջանցքը կամ ճանապարհը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով, հետաքրքրական ևս մեկ բան կա, որ այդ ճանապարհը, չգիտես ինչու, կոչվում է ոչ թե, ասենք, Հայաստանի ճանապարհ, այլ «Թրամփի ճանապարհ»։ Վերլուծաբանի կարծիքով, դա նշանակում է, որ Հայաստանը լիարժեք, լիովին չի վերահսկելու այն։ «Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է այն կոչել «Թրամփի ճանապարհ»։ Թող անունը դնեին «Նիկոլի ճանապարհ»։ Մյուս կողմից՝ ընդհանրապես տեղյակ չենք այլ հարցերի մասին, օրինակ՝ որտեղով է անցնելու ճանապարհը, ինչ լայնքով է անցնելու ճանապարհը, կոնկրետ ինչ գործառույթներ են վերցնելու իրենց վրա ամերիկացիները, ինչ գործառույթներ են մնում Հայաստանին։ Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։ Սա էլ մի կողմ, փաստն առկա է՝ Ադրբեջանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրեց, որ Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն։ Փաշինյանի թիմակիցները, ինքը՝ Փաշինյանը, ասում են՝ Հայաստանը ստանալու է համարժեք արտոնություններ։ Այդ դեպքում ինչո՞ւ են շեշտվում Ադրբեջանը, Նախիջևանը, «Թրամփի ճանապարհը»։ Կարելի էր գրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են բացել կոմունիկացիաները փոխադարձ արտոնություններով և վերջ, բայց քանի որ շեշտված է հենց այդ մասը, ենթադրում ես, որ դա ինչ-որ յուրահատուկ պարտավորություն է Հայաստանի կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հավաստիացնում է հանրությանը և մեր հարևան երկրներին, որ «Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո»։ «Փաշինյանը չի նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո։ Դա «կբացվի» հետագայում։ Կարող է պարզվել, որ Հայաստանի իրավասության ներքո ասելով՝ նա հասկանում է, որ, ասենք, Երևանում նստած մաքսային ծառայության պետն օնլայն հետևելու է, թե ոնց են բեռները այնտեղով անցնում, ու դա նշանակում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Կոնկրետ պետք է հասկանալ, թե այդ ձևակերպման տակ ինչ կա։ Իսկ կոնկրետ ոչ մի բան չկա, բացի նրանից, որ Փաշինյանը ստորագրել է՝ Հայաստանն ունի պարտավորություն՝ կապել ինչ-որ շրջաններ Նախիջևանի հետ։ Ադրբեջանը հասավ նաև հայտնի 907 ուղղման կասեցմանը։ Եթե մինչ դա Միացյալ Նահանգներն Ադրբեջանին զենք չպետք է վաճառեր, դա կասեցվել է։ Նաև տարբեր ոլորտներում երկկողմանի պայմանագրեր են կնքվել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։ Սա Ադրբեջանի օգուտն է։ Ի՞նչ ստացավ Հայաստանը։ Կան երկկողմանի պայմանավորվածություններ ԱՄՆ-ի հետ, թե դա ինչպես կիրականացվի ռեալ հողի վրա, կյանքը ցույց կտա։ Կարծում եմ՝ եթե շատ լուրջ պայմանավորվածություններ լինեին, հիմա Փաշինյանը այդքան չէր գովերգի այդ փաստաթուղթը, հանդիպումը, կսպասեր, որ արդյունքը երևա։ Հնարավոր է՝ մոտ ապագայում՝ ընտրություններից առաջ, ինչ-որ ներդրումներ լինեն, որ Փաշինյանի գործը մի քիչ հեշտանա։ Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին» և մնացածին, դա ուղղակի քարոզչություն է։ Ցավոք, պետք է հղում անեմ Ադրբեջանի լրատվամիջոցներին։ Իրենք պարզ գրում են, որ այս «խաղաղության դարաշրջանը» բերեց ոչ թե Թրամփը կամ Փաշինյանը, այլ ադրբեջանական զինվորը, որը դատարկել է Արցախը, հարցը փակվել է, 2023 թվականի սեպտեմբերից հետո գրեթե խաղաղություն է, համարյա միջադեպեր չեն լինում, որովհետև Ադրբեջանն իր զինված ուժերով հարցերը լուծել է։ Զինված ուժերով այս պահին լուծելու ուրիշ հարց չունի, որովհետև խաղաղ ճանապարհով փորձում է ինչ-ինչ արդյունքի հասնել։ Հիմա սա գրավոր ձևով ամրագրված է, բայց գիտենք, որ թերի է, քանի որ նախաստորագրված է, Ալիևի պայմանները, Թրամփի նկատմամբ հարգանքով հանդերձ, մնում են ուժի մեջ, այն է՝ մինչև Հայաստանը Սահմանադրություն չփոխի, չեն ստորագրելու։ Սա ևս հետագայի հարց է։ Ադրբեջանն այստեղ կրկին շահում է, եթե միջանցքը չլինի իր ուզած ձևով, կասի՝ Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունն իր պահանջով, լավ է, եթե չփոխի, կասի՝ տես, չփոխեց, ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Հայաստանը կարծես ընկնում է միակողմանի պարտավորությունների տակ։ Միացյալ Նահանգները դերակատարություն է ստանձնում, մի քիչ իրենց դիրքերը ամրապնդում են մեր տարածաշրջանում, Նոբել յան մրցանակ ստանալու հարց կա և այլն»,-հավելում է նա։

Շատերն էին բարձրաձայնում այն մասին, որ Փաշինյանը որևէ կերպ չխոսեց գերեվարված անձանց, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների դուրսբերման հարցերի մասին։ «Ինչ-որ առումով չունի և՛ խնդիր, և՛ հնարավորություն այդ հարցերը բարձրաձայնելու։ Եթե այս հարցերը բարձրացվեն, ակնհայտ է դառնալու, որ մինչ այդ տվյալ խնդիրների ուղղությամբ արվող աշխատանքը 0 արդյունք է տվել։ Մինչ այժմ ասում է՝ երբ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա արվի, այդ խնդիրը կլուծվի։ Դա գեղեցիկ շղարշն է։ Իրականում Ադրբեջանը պահանջել էր Տավուշի հատվածում տարածքներ վերադարձնել իրեն, քանի որ, ըստ Ադրբեջանի, դրանք իր տարածքներն են։ Որպեսզի այդ գործընթացը Փաշինյանի համար մի քիչ հեշտ լինի, անունը դրել են սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։ Դրանից հետո անցավ մեկ տարի, որևէ բան լսե՞լ ենք դելիմիտացիայի մասին։ Ասում է, որ ինչ-որ նամակներ են փոխանակում այդ հանձնաժողովները։ Այս պահին Ադրբեջանն ինչ-որ խնդիր լուծել է, այժմ սպասում է զարգացումների, հետո էլի դելիմիտացիան կարող է արվել այնտեղ, որտեղ իրեն է ձեռնտու։ Սա զուտ մանիպուլ յացիաների հարց է։ Փաշինյանը հիմա դելիմիտացիայի հարց չի դնում, դա կարող է իր համար գլխացավանք դառնալ։ Նույնն էլ ռազմագերիների պարագայում է, եթե ձայն հանեց, ակնհայտ են դառնալու իր և՛ չարված, և՛ արված քայլերը»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։

Կարծիք կա, որ նախաստորագրված փաստաթղթով Փաշինյանը փորձում է վերջնականապես փակել Արցախի էջը։ Իր ուղերձում էլ փաստացի ասում է՝ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր»։ «Բնականաբար, դա էլ կա, հատկապես, որ դիմել են Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Սա փաշինյանական ընդհանուր գծի մեջ է, քանի որ նա չի ընդունում իր կողմից կատարված որևէ սխալ, ասում է՝ բոլոր սխալները մինչև ինձ են եղել, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումը։ Նախընտրական շրջանում էլ նա այդ թեզն է առաջ տանելու, որ այն, ինչ եղել է, պարտություն չէ, հաղթանակ է, հաղթած ենք դուրս եկել այդ ամենից, որովհետև մեր սուվերենությունը ամրապնդվել է։ Թե ինչո՞վ է ամրապնդվել, նա կբացատրի քարոզչության ժամանակ։ Բնական է, որ եթե հիմա նա սկսի զբաղվել արցախցիների վերադարձի հարցով, դա իր համար պրոբլեմ, գլխացավանք կդառնա, իր նախկին սխալների խոստովանությունը։ Բայց, իր կարծիքով, ինքը չի սխալվել, սխալվել են իր նախորդները, ուրեմն հարցը փակ է, ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել