Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք Intervision մրցույթին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը չի մասնակցի Intervision մրցույթին, որը կկայանա սեպտեմբերին Ռուսաստանում, չորեքշաբթի օրը հաղորդել է ադրբեջանական Report գործակալությունը։
«Որպես պատճառներ նշվում են ներքին հանգամանքները և նախապատրաստման համար ժամանակի սղությունը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բազմակողմանի հումանիտար համագործակցության և մշակութային կապերի վարչության տնօրեն Ալեքսանդր Ալիմովը, «Ինտերվիժն» միջազգային երաժշտական մրցույթին իրենց մասնակցությունը հաստատել է 21 երկիր։ Ալիմովի խոսքով՝ մրցույթին կմասնակցեն Բելառուսը, Վենեսուելան, Վիետնամը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Կատարը, Քենիան, Չինաստանը, Կոլումբիան, Կուբան, Ղրղզստանը, Մադագասկարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիա , Սերբիան, ԱՄՆ-ն, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Եթովպիան և Հարավային Աֆրիկան։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



