Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպшտերազմյան վերականգնման բովանդակությունը, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Երեկ, ուղերձի մասին առաջին անոնսից հետո, մարդիկ իրար հարցնում էին, թե ի՞նչ է ասելու Նիկոլը իր ուղերձում։ Մեծ մասը՝ տագնապած, մի մասը՝ հույով։ Նույնիսկ խելոք մարդիկ ամենաանկապ տարբերակներն էին քննարկում։ Ժամանակներն են այդպիսին։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Վերջում պարզվեց, որ Նիկոլը ասում է շատ պարզ մի բան։ Մոտավորապես ասում է՝ ես այլևս չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը. նկարվեցինք, ստորագրեցինք, ձեռք սեղմեցինք, ցրվեցինք տներով, ու հիմա, սիրելի ժողովուրդ, չգիտեմ՝ ինչ է լինելու, ու ինչի մասին է վաղվա Հայաստանը»։

Մինչև 2018-ը բոլորը, այդ թվում՝ Նիկոլը, գիտեին, որ Հայաստանը հետհաղթանակային փուլի մասին է, որը դժվար է, բարդ է։ Շատ երկար փուլ էր, որը պահանջում էր լիքը բաներ չանել կամ անել, որը պահանջում էր շատ բաներ այլ կերպ անել, բայց փուլը, էպոխան, ֆիքսված հաղթանակի էվոլյուցիոն ամրապնդման մասին էր։ Այլ հարց է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակը շատ բարդ բան է ու պահանջում է լուրջ պետական-քաղաքական մտածողություն։

Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը։ «Համերգ, քեֆ, ուտել, վիզա, խաղաղության բերկրանք» հասկացանք, բայց այս ամենը պետության հեռանկար և պետական իդեա չի։

Ամբողջ ողբերգությունն այն է, որ այս պահի հականիկոլ ճամբարը, լիդերությունը նույնպես չգիտի՝ ինչի մասին է այսօրվա և վաղվա Հայաստանը։ Իսկ եթե չգիտի, ապա չի կարող սեփական հասարակությանը բացատրել-համոզել-կոնսոլիդացնել։

Մենք հիմա չգիտենք, թե ինչ է նշանակում հետպարտություն երկրի վերականգնում։ Մեր պետական-քաղաքական միտքը չի ձևակերպում հետպատերազմյան վերականգնման մեր նպատակները, փուլերը, տեսլականը։ Հենց սա է պատճառը, որ պատերազմից անգամ տարիներ հետո մեր պարտությունը շարունակվում է, ու մենք արդեն մեզ ենք պարտվոււմ։ Սա էլ չենք հասկանում։ Մի պահից սկսած՝ թուրքը չի մեզ հաղթում, մենք ենք մեզ պարտություն բերում։ Ու սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ քաղաքական միավոր, դաշինք, թիմ չի ձևակերպելու հետպարտության, հետպատերազմյան վերականգնման ծրագիրը, փուլերը, նպատակները, տեսլականը։

Քանի սա չի արվել՝ մենք աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չենք, պետք չենք։ Մեր հայրենիքը պարբերաբար ընկալվելու է որպես այլոց հաշիվներ պարզելու կամ ինչ-որ մեկի համար մրցանակ ստանալու միջոց։

Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչի մասին է պարտությունից հետո, այս վիճակով, մեր պետությունը, մեր հավաքական և լիդերային միտքը ինչպես է ձևակերպում Հայաստանի վաղվա օրվա նպատակները, Նիկոլը կարող է մնալ իշխանության ու մարդ բռնել, որոնց մի մասը նույնիսկ չհասկանա էլ, թե իրեն ինչու են բռնել, կարող է ելույթներ ունենալ, կարող է էլի զիջումներ անել ու էլի համոզել, որ սա խաղաղության բերկրանքն է։

Քաղաքականությամբ «չզբաղվողներին» և հասարակության լայն-իներտ շերտերին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ապրել մի երկրում, որի վաղվա բովանդակությունը և հեռանկարը չի ձևակերպվում։ Դա իսկապես վախենալու է։

Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը և դրանով չգնանք դեպի ժողովուրդ, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով»,- գրել է նա:

Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել