Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կնքված համաձայնագրից ընդամենն օրեր անց Փաշինյանը դիմեց հայ հասարակությանը՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «արդեն խաղաղություն է տիրում»։ Սակայն նրա ուղերձը լի էր խեղաթյուրումներով ու մանիպուլյացիաներով։

Նախաստորագրված փաստաթուղթը չի ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որևէ քարտեզով սահմաններ չի ամրագրում և չի պարտադրում Ադրբեջանին դուրս բերել իր զորքերն օկուպացված տարածքներից։ Փոխարենը, Փաշինյանը փորձեց արդարացնել տարածքային զիջումները՝ խոսելով «բանակցություններով լուծվող հարցերից», ինչպես նաև խոսեց անկլավների հնարավոր փոխանակման մասին։

Ամենաաղմկահարույց կետը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությունն էր․ Փաշինյանը հայտարարեց, թե այն վերջնականապես փակված է, իսկ տեղահանված արցախցիների վերադարձը՝ անհնար։ Փաստացի նա քաղաքացիներին հեգնեց՝ ասելով, թե «ժողովուրդը հեղափոխություն չարեց, որովհետև հասկացել է՝ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն չի լինի»։

Խաղաղության անվան տակ ընտրական օրակարգ

Փաշինյանի ուղերձը փաստացի նախապատրաստություն է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Խաղաղության մասին խոստումները և «ապաշրջափակման» քարոզչությունն իրականում ծառայում են իշխանության վերարտադրմանը։

Սակայն որևէ փաստարկ չներկայացվեց Սյունիքի անվտանգության մասին, մինչդեռ հենց այնտեղ են թանձրանում ամենալուրջ վտանգները։ Փաշինյանի շեշտած «անխոչընդոտ հաղորդակցություն» արտահայտությունը բացահայտում է, որ խոսքը հենց ադրբեջանա-թուրքական պահանջած միջանցքի մասին է, ինչը Հայաստանի ինքնիշխանությանն ուղղակի հարված է։

Ճնշումներ ընդդիմության և եկեղեցու դեմ

Նույն օրերին շարունակվում են քաղաքական հետապնդումները․ կալանավորված են ոչ միայն ընդդիմադիր գործիչներ, այլև եկեղեցականներ։ Խորհրդանշական է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Դատարանը կրկին երկարաձգեց նրա կալանքը, չնայած որ գործն իրավական հեռանկար չունի։ Նրան շնորհավորեցին ընդդիմադիր գործիչներ, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Սփյուռքի թեմերի առաջնորդները։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտեց արքեպիսկոպոսների կալանքը և զգուշացրեց, որ վաշինգտոնյան համաձայնագիրը լի է վտանգավոր երկդիմի կետերով ու կարող է լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի համար։

Տնտեսական հարվածներ և ՀԷՑ-ի գործը

Հատուկ կարևոր է նաև ՀԷՑ-ի բռնի պետականացման գործընթացը։ Ստոկհոլմյան արտակարգ արբիտրաժի որոշումը պարտադրում է դադարեցնել Փաշինյանի` կառավարիչ նշանակելու մասին որոշումը։ Սակայն իշխանությունը հրաժարվում է կատարել միջազգային իրավական պահանջները՝ վտանգելով Հայաստանի ներդրումային դաշտը։

Ակնհայտ է․ օտարերկրյա ներդրողներն այս իրադարձություններից հետո Հայաստան չեն գա։ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում լրջորեն վնասված է, իսկ Փաշինյանի համար տնտեսական հետևանքները երկրորդական նշանակություն ունեն։

Փաշինյանի ուղերձը ոչ թե խաղաղության, այլ իշխանության պահպանման ծրագիր է։ Ղարաբաղի հարցի փակման հայտարարությունը, Սյունիքի անվտանգությանը չանդրադառնալը, ընդդիմության և եկեղեցու դեմ ճնշումները, Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի գործերը վկայում են մեկ բան․ գործող իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման և քայլի, եթե միայն դա երաշխավորի իր վերարտադրությունը։

Հայաստանի առջև կանգնած են պետականության, ինքնիշխանության և տնտեսության քայքայման իրական վտանգներ։

Հայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել