Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Թրամփի երթուղու» մասին օբյեկտիվ և համապարփակ կարծիք հայտնելու համար պետք է տեսնենք այն փաստաթուղթը, որը ստորագրվել է։ Այդտեղ շատ կարևոր հարց կա, որի պատասխանը մինչև այս պահը չունենք՝ այդ ճանապարհը, որը 99 տարով տրվում է երրորդ կողմի վերահսկողությանը, սկսվում և վերջանում է հայ սահմանապահո՞վ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մաքսավորո՞վ։ Ավելի կոնկրետ՝ ադրբեջանցին և թուրքը կամ բեռները տեղափոխող մեքենաների վարորդներն առնչվելո՞ւ են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին՝ սահմանապահներին, մաքսավորներին և սանիտարական ծառայության ներկայացուցիչներին, թե՞, ինչպես Ալիևն էր վերջերս ասում, «չենք ուզում տեսնել հայերի դեմքը»։ Սա ամենակարևոր հարցն է, դրանից կարող ենք եզրակացնել՝ սա նույն «Զանգեզուրի միջա՞նցքն» է, թե՞ թուրքերի և ադրբեջանցիների պատկերացմամբ՝ «Թրամփի երթուղին»»։ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ՝ ՓաշինյանԹրամփ-Ալիև հանդիպմանը, նախաստորագրված պայմանագրին և ձեռք բերված պայմանավորվածություններին։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղու շուրջ բավականին երկչոտ և անորոշ պատասխաններ են տալիս մեր երկրի իշխանության ներկայացուցիչները։ «Կարող ենք ասել՝ Փաշինյանի ոճով «ցրողական» պատասխաններ են տալիս։ Փաշինյանին հարց ուղղեցին՝ եթե Հայաստանում արտակարգ դրություն լինի, այդ ճանապարհը ենթարկվելո՞ւ է այդ ռեժիմին։ Նա արձագանքեց՝ եթե այս հարցին պատասխանեմ, կհարցնեք՝ եթե ջրհեղեղ լինի և այլն։ Պարզ ասած՝ «ցրեց»։ Փաստ է, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքը տրվում է երրորդ կողմին։ Նույն բանը կար նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ուղղակի այնտեղ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերն էին վերահսկողություն իրականացնելու, իսկ հիմա, ըստ էության, վերահսկողն է փոխվել։ Այսօր փաստ է այն, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի հատված փաստացի չի լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում պարզ հարցերի պատասխանել, օրինակ՝ արտակարգ դրությունը տարածվելո՞ւ է այդ ճանապարհի վրա, մեր սահմանապահները, մաքսավորները և սանիտարական ծառայության ներկայացուցիչնե՞րն են դիմավորելու և ճանապարհելու այդ ճանապարհով երթևեկողներին։ Կան լեգիտիմ կասկածներ, որ գործ ունենք «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերափոխված կամ այլ փաթեթավորմամբ ներկայացվող տարբերակի հետ»,-նշում է նա։

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեցին 17 կետանոց փաստաթուղթ։ Ըստ Հակոբյանի, այս պարագայում ոչ թե «Խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը, այլ ֆիքսվել է այն իրավիճակը, ուժային բալանսը, որը ձևավորվել է տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերություններում։ «Փաստաթղթում ամրագրվում է այն, ինչ իրականում գոյություն ունի 2020 թվականի պատերազմից հետո։ Դրանում չկան «Խաղաղության պայմանագրի» ռեալ երաշխավորներ ու երաշխիքներ, կան դեկլարատիվ խոստումներ, ստորագրություններ։ Այդ փաստաթուղթն էական գին չունի, քանի որ խաղաղության մասին ցանկացած փաստաթուղթ իրականում ուժերի բալանսի մասին փաստաթուղթ է։ Խաղաղություն կամ ստատուս-քվո չի հաստատվում ազնիվ խոսք ասելով, այն հիմնված է լինում ուժային իրական բալանսի վրա։ Պատերազմի նման արդյունքների պարագայում, ուժային բալանսի նման խախտման պայմաններում պարտադիր են երաշխավորները։ Տվյալ պարագայում չունենք երաշխավորներ, Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի դեպքում ամերիկյան կողմն ընդամենը վկա է՝ «հարսանիքի վկա»։ Իրենք ո՛չ միջնորդ են, ո՛չ երաշխավոր։ Սա փաստաթուղթ է, որն իրենից որևէ արժեք չի ներկայացնում։ Այն բացառապես ներքին օգտագործման համար է։ Արտաքին խաղացողները՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը, փորձում են ուժեղացնել իրենց շատ հարմար, կոմֆորտային, «չտեսնված» գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքական դիրքերը առաջիկա նախընտրական զարգացումներից առաջ։ Իրեն մի փաստաթուղթ են տալիս, որով նա պետք է ուղեղներ լվանա Հայաստանում նախընտրական զարգացումների ժամանակ՝ ցույց տալով, թե՝ «ես խաղաղություն եմ խոստացել, հիմա դրան մոտ եմ, եթե ինձ ձայներ տաք և լեգիտիմ իրավունք ստորագրել ամեն ինչ, ապա կլինի խաղաղություն վերջնական փաստաթղթում»։ Իրենք ամրացնում են Փաշինյանի դիրքը, որպեսզի նա վերընտրվի, և իրենք պահպանեն իրենց գործընկերոջը։ Փաստն այն է, որ Հայաստանը ոչ մի էական բան չի ստանում այս փաստաթղթի ստորագրմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է այս փաստաթղթի նախաստորագրմամբ և «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի երթուղի» ծրագրով փոքր-ինչ բարելավել իր նախընտրական դիրքերը, որովհետև իր ռեյտինգները բավականին ցածր են և չեն ենթադրում, որ նա կարող է որևէ կերպ վերընտրվել։ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ անձամբ ստացել է ինչ-որ քարտ բլանշ, որով կկարողանա հույս ունենալ, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում կարող է առհասարակ մրցունակ լինել։ Այս պահի դրությամբ իր վարկանիշով նա չի կարող հույս ունենալ, որ քիչ թե շատ լեգիտիմ ընտրությունների պարագայում կարող է վերարտադրել իր իշխանությունը»,-նշում է քաղտեխնոլոգը։

Իսկ երկրի ներսում այսօր ունենք մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալներ, կալանավորված սրբազաններ, շարունակում է կալանավորված մնալ գործարար Սամվել Կարապետյանը, քաղաքական ու հասարակական գործիչներ և ուղղակի քաղաքացիներ։ «Դժվարությամբ եմ հիշում, որ Հայաստանում միաժամանակ այսքան շատ քաղբանտարկյալներ եղած լինեն։ Քաղբանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում պայմանավորված է տվյալ երկրի քաղաքական համակարգով՝ ժողովրդավարական է, ավտորիտար, թե այլ տիպի երկիր է, և այն վախերով, որոնք միշտ ունենում է իշխանությունն ազատ խոսքի, այլընտրանքի հանդեպ և այլն։ Հայաստանում կա իշխանություն, որի վարկանիշը բավականին ցածր է։ Տեղական ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունը մեծամասամբ չի կարողանում վերարտադրվել, չի ստանում անհրաժեշտ ձայներ իշխանությունը պահպանելու համար։ Եթե իշխանությունը չունի էլեկտորալ աջակցություն, ակնհայտորեն չունի փողոցի աջակցությունը, ապա նման պարագայում իրեն մնում է միայն գործի դնել ուժային գործոնը՝ ինչ-որ չափով այն համեմելով վարչական ռեսուրսով։ Երբ նա հույսը դնում է ուժային ռեսուրսի վրա, ամեն ինչ անում է, որպեսզի մինչև ընտրությունները տարբեր ռեպրեսիոն մեխանիզմներով լռեցնի բոլոր այն ուժերի ձայնը, որոնք այլախոհ են, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլ խղճի այլախոհներ են, այսինքն՝ Եկեղեցու պաշտպաններ են։ Ի վերջո, նաև ձերբակալում կամ կալանավորում են այս մարդկանց։ Այս պայմաններում ուժային կառույցները դառնում են իշխանության «դռանը կապած շունը»։ Սա է հենց ցույց տալիս, որ իշխանությունների մոտ վախի և մտահոգության սինդրոմ կա։ Իր իշխանությունը վերարտադրելու համար նա այս ճանապարհն է տեսնում՝ ձերբակալել մարդկանց, քրեական տարբեր հոդվածներ մոգոնել, տարբեր հեղաշրջումներ հնարել, արգելել արտասահմանցի փաստաբանների մուտքը Հայաստան։ Կարծում եմ, որ սա արձանագրվում է միջազգային ատյանների կողմից։ Ուղղակի այս պահի դրությամբ միջազգային, մասնավորաբար՝ արևմտյան կառույցները դրա վրա աչք են փակում, որովհետև այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանության կողմից, ուղղակիորեն ջուր է լցնում իրենց շահերի ջրաղացին։ Վաղը, երբ այս նույն մարդը, որը հիմա սպասարկում է օտարների շահերը, ցանկանա աջ, ձախ կամ հետ քայլ անել, նրան ամեն ինչ հիշեցնելու են, և հիմա մեր երկրում տեղի ունեցողը դառնալու է այս իշխանավորի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառելու առիթ։ Դա կլինի այն դեպքում, երբ այս ամենն իրենց այլևս դուր չգա, կամ էլ այս մարդն իր քաղաքականությամբ այլևս ակտուալ չլինի իրենց համար, այլ կերպ ասած՝ իր գոյությունը ժամկետանց լինի։ Կարծում եմ՝ այդ ժամանակը բավականին մոտ է, որովհետև որքան ավելի է երկրի այսօրվա ղեկավարը խորանում իր քաղաքականության, նախապատվությունների մեջ, այնքան անհետաքրքիր է դառնում գրեթե բոլորի համար։ Այսօր խոսում ենք քաղբանտարկյալների մասին և այն մասին, որ աչք են փակում տեղի ունեցողի վրա, բայց մի քանի օրվա մեջ սա կարող է գլխացավանք դառնալ իր համար։ Տեսնում ենք ռուս-ուկրաինական հարաբերություններում Միացյալ Նահանգների կամ եվրոպական որոշ երկրների դիրքերի էական փոփոխությունը, թե ինչ է կատարվում Ուկրաինայի շուրջ։ Ուկրաինային բոլորն անվերապահ աջակցում էին մի քանի ամիս առաջ, հիմա բավականին լուրջ ճնշումներ են գործի դրվում, որպեսզի Ուկրաինան և դրա այսօրվա ղեկավարը տեղավորվեն նոր իրողությունների մեջ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

83-ամյա կնոջը պատահմամբ հուղարկավորելու փոխարեն դիակիզել ենՀետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Մի թիվ, որը շատերը չնկատեցինՊայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըԿհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ»ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Ամենակարևոր ամսաթվերը՝ ընտրություններից հետոԵթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Ընդդիմությունը կհրաժարվի՞ մանդատներից. ընտրություններից հետո նոր պայքար է սկսվումԿարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ»Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար ՄելոյանՊետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Անժամանակ կյանքից հեռացել է լուսավոր երիտասարդ Տիգրանը Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը