Ռուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներին. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախի հայաթափումից հետո Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին շարունակում է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանը։ «Ռուսական հումանիտար առաքելություն» ԱՀԿ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախաձեռնությամբ մեկնարկել է շարունակական ծրագիր, որի շրջանակում շուրջ 140 տոննա սննդամթերք և հիգիենայի պարագաներ կհասնեն Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 հազար մարդու։
Օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, 25 կգ-անոց սննդի փաթեթներ և մանկական սնունդ։ Առաջին բաժանումներն արդեն իրականացվել են Մասիսում, իսկ առաջիկայում ծրագիրը կշարունակվի և կհասնի այն համայնքներին, որտեղ բնակություն են հաստատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։
«Այս ակցիան ոչ միայն նյութական աջակցություն է, այլև համերաշխության նշան մեր հայրենակիցների հանդեպ»,-նշել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































